22-05-2014 11:07

Ընդդիմությունն իր աչքի գերանը թողած` ուրիշի աչքի փուշն է տեսնում

«Այսօր մեր ընդդիմությունն ընդամենն անում է ամեն ինչ լրատավամիջոցներում ու քաղաքական թատերաբեմում մնալու համար: Էական սպասելիքներ ու հատկապես լուրջ քայլեր ակնկալեը տեղին չէ»,- վերջերս լրագրողների հետ հանդիպամն ժամանակ նշել է քաղաքագետ Սերգեյ Միասյանը: Վերը նշավածը հաշվի առնելով ու համակարծիք լինելով՝ հարց է առաջանում է, արդյո՞ք նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին միաձայն ու միահամուռ քննադատելն ու անարգելը սկզբում հիաշատակված նպատակի իրականացման քայլերից չէ: Չմտածեք, թե նպատակ ունենք վարչապետին սրբացնելու, սակայն հայերիս շատ անգամ, բնորոշ իշխանություններին ու առաջնորդներին վատաբանելու մոլուցքն այս անգամ տեղի՞ն է, թե՞ չենք ուզում «ավանդույթները» խախտել: 
Գաղտնիք չէ, որ մենք խնդիրների պակաս չունենք, բայց որքանո՞վ է ճիշտ ոչ միայն չաջակցելն, այլ նաև խանգարել ու հիասթափեցնելը: Կառավարության ծրագիրը դեռ քննարկման փուլում է, և եթե այդքան շատ են մեր հարգարժան ընդդիմադիր պատգամավորներն անհանգստացած, թող ուղղումներ անեն ու այլընտարնք առաջարկեն: Դեռ այս ամենը մի կողմ, ցավալի, զարմանալի ու ապշեցնող է, որ նորանշանակ վարչապետին քննադատում են նրանք, ովքեր ոչ վաղ անցյալում կարևոր պաշտոններ ու դիրք էին զբաղեցնում, և արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Մեկը լինի ու հարցնի ի՞նչ եք ցանել, որ ինչ հնձեք: Հասարակության մեջ, չեմ վիճում, կոտրվել է վստահությունը, հավատն ու հույսը, բայց հանձնվելն ու անվերջ քննադատելը լավագույն լուծումը չէ: Գուցե սպասե՞նք լրանա Հովիկ Աբրահամյանի պաշտանավարման 100 օրն ու նոր պահանջներ դնենք: Հիմա կմտածեք, թե մինչ այդ ԱԺ նախագահ էր ու ձեռագիրը լավ ենք ճանաչում, հակառակաը չեմ պնդի, բայց եկեք համաձանենք, որ սկիզբը վատը չէ: Վատաբանել, քննադատել, անարգել, ծաղրել դեռ կհասցնենք, եկեք մի անգամ փոխենք մարտավարությունն ու այս անգամ օգնելու փոխարեն չխանգարենք: Յուրքանչյուրս մեզ վրա վերցնենք. երբ մեզ վստահում ու հավատում են, ավելի բարի ու նպատակասլաց ենք դառնում: Եկեք չկոտրենք ու չհիասթափեցնենք: Ամեն դեպքում ավելի լավ թեկանծու դեռ հորիզոնում չի երևում:

Տաթև Առաքելյան