Բավ է պառակտվել
14-06-2017 14:29

Հունիսի 16-ին Ստեփանակերտում կմեկնարկի հայկական կուսակցությունների 3-րդ ֆորումը

Հունիսի 16-ին Ստեփանակերտում մեկնարկելու է հայկական քաղաքական կուսակցությունների երրորդ ֆորումը, այս մասին տեղեկացրել է իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ֆորումի մասնակիցներին ողջույնի խոսք են հղելու երկու հայկական հանրապետությունների ղեկավարները՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
« Ֆորումը կանցնի հունիսի 16-ից 18-ը: Առաջին նմանատիպ միջոցառումը տեղի է ունեցել 2012թ., երկրորդը՝ անցած տարի: Մենք ուզում ենք ընդլայնել քաղաքական ուժերի մասնակցությունը, նմանատիպ հարթակներում Արցախի և Հայաստանի զարգացման վերաբերյալ գաղափարների փոխանակման նպատակով» -չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Աշոտյանը:
Ըստ Աշոտյանի, ֆորումի հիմնական խնդիրը համազգային և համապետական շահերի շուրջ տարատեսակ քաղաքական ուժերի համախմբումն է՝ առանց քաղաքական պայքարի էլեմենտների: Դա կնպաստի նաև հայ իրականության մեջ կուսակցությունների նմանատիպ համագործակցության համար հիմք դնելուն:
«Ապագայում մենք տվյալ ֆորումն ուզում ենք տեսնել իբրև հայկական քաղաքական Դավոս»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը:
Նրա խոսքերով ֆուրումին իրենց մասնակցությունը հաստատել են տասնհինգ կուսակցություն Հայաստանից, և վեց քաղաքական ուժ՝ Արցախից:
«Մենք հրավեր ենք ուղարկել տասնյոթ կուսակցությունների: Տարատեսակ միությունների և դաշինքների մեջ գտնվեղ կուսակցությունները հրավիրվել են անհատական կարգով: Արդյունքում տասնհինգը հաստատել են իրենց մասնակցությունը: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի արձագանքել հրավերին, իսկ « Հայ համազգային կոնգրեսը»՝ հրաժարվել է մասնակցությունից»,- նշել է Աշոտյանը:
Նա հայտնել է, որ ֆորումին մասնակցելու համար հրավիրված են տարբեր ոլորտների մասնագետներ, մասնավորապես՝ Տիգրան Թորոսյանը (ՀՀ ԱԺ նախկին նախագահ), Դավիթ Շահնազարյանը (ՀՀ Ազգային անվտանգության նախկին նախարար), Ալեքսանդր Արզումանյանը (ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար) և շատ ուրիշներ:
Հայկական կուսակցությունների առաջին կլոր սեղանը տեղի է ունեցել 2012թ. օգոստոսի 24-26-ին՝ Ստեփանակերտում: Դրանում մասնակցություն են ունեցել վեց կուսակցություն Հայաստանից, և երեքը՝ Արցախից: Երկրորդ ֆորումը տեղի է ունեցել 2016թ. մայիսի 21-22-ին, դրան մասնակցել են տասը կուսակցություն Հայաստաից, և հինգը՝ Արցախից: