13-03-2014 15:08

Չի բացառվում, որ Ուկրաինան որոշի դուրս գալ ԱՊՀ կազմից.ՀՀ Ուկրաինայի դեսպան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան անրադառնալով Ուկրայինայում տիրող իրավիճակին ասեց. «Մարտի 16-ին անցկացվելիք այսպես կոչված Ղրիմի հանրաքվեն ապօրինի է, հակասահմանադրական, հակասում է միջազգային նորմերին: Այն ապակայունացնում է իրավիճակը»: Դեսպանը նաև նշեց, որ ԵԱՀԿ-ն էլ է հայտարարել, որ Ղրիմի սպասվող հանրաքվեն հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը, անօրինական է:
Ի.Կուխտան չբացառեց, որ Ուկրաինան որոշի դուրս գալ ԱՊՀ կազմից, թեև դեռևս հստակ որոշում չկա: «Կիևում հարցը քննարկման փուլում է: Դիվանագետը նշեց, որ Ուկրաինայի իրավիճակի քննարկման հետ կապված ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հանդիպումը երկու անգամ (մարտի 7 և մարտի 12) չի կայացել այն պատճառաբանությամբ, թե իբր արտգործնախարարները ժամանակ չունեն, զբաղված են»,-ասաց դեսպանն ու ավելացրեց. «Եթե ԱՊՀ անդամ պետության խնդիրը քննարկելու համար կառույցի անդամ երկրների արտգործնախարարները չեն կարողանում ժամանակ գտնել, ապա անիմաստ է շարունակել անդամակցությունն այդ կառույցում»: «2001 թվականի հանրաքվեի արդյունքներով Ուկրաինայում գրանցված էր մոտ 120 հազար հայ, այսօր երկու կամ երեք անգամ ավելի է, ու պետությունն ամեն ինչ անում է ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայ համայնքի զարգացման համար: Նա հիշեցրեց, որ Մայդանում զոհված քաղաքացիներից 2-ը ազգությամբ հայ Ուկրաինայի ակտիվ քաղաքացիներ էին»,-ասաց դեսպանն անրադառանալով Ուկրաինայում հայ համայնքին: