Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ Գևորգ Պետրոսյանն անդրադառնալով իսլամիստներին, նշեց, որ «Իսլամական պետությունը» այն խմբավորումներից չէ, որոնք Թուրքիայի կողմից աջակցություն են ստանում:
Անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանում ընդունված Սիրիա եւ Իրաք զորքեր մտցնելու մասին օրինագծին՝ թուրքագետը նշեց, որ այդ օրինագծի նոր եւ հետաքրքիր մասն այն էր, որ Թուրքիան այդպիսով փաստացի թույլատրել է արտասահմանյան ուժերին իր տարածքից հարվածներ հասցնել ԻՊ եւ նման այլ խմբավորումների գրոհայինների դիրքերին: «Թուրքիայի եւ ԻՊ հարաբերությունները բավական բարդ են, եւ դրանց միանշանական գնահատական տալը պարզապես անհնար է: Հատկապես վերջին տարիներին այդ հարաբերությունները բավական հակասական բնույթ են կրում», - նշել է Գեւորգ Պետրոսյանը:
Թուրքագետը նաև ասել է, որ Թուրքիայի խորհրդարանի որոշումը բացասաբար կազդի Սիրիայի հայ համայնքի վրա, քանի որ Թուրքիային ձեռնտու չէ հարեւանությամբ ուժեղ հայկական համայնք ունենալը: Ինչ վերաբերում է քրդերի գործոնին, ապա, ըստ թուրքագետի, ԻՊ գոյությունը Թուրքիայի շահերից է բխում, որին անհրաժեշտ է ցանկացած միջոցով նպաստել քրդերի եւ ԻՊ միջեւ բախմանը: «Սակայն սա այն նախապայմանը չէ, որը կհանգեցնի քրդերի անկախության», - նշել է Գեւորգ Պետրոսյանը:
Բավ է պառակտվել