12-12-2016 14:38

Հայկական երեք կուսակցություններ միավորվել են

«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները երկուշաբթի հայտարարել են խորհրդարանական ընտրություններին և Երևանի ավագանու խորհրդի ընտրություններին համատեղ մասնակցելու մտադրության մասին։

Համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկուշաբթի։ Փաստաթղթում նշվում է նաև, որ համատեղ գործունեության ընթացքում կսկսվեն ընդհանուր կուսակցության ստեղծման շուրջ քննարկումները։

«Այդ միության հիմքը գաղափարախոսությունն է։ Հույս ունենք արդարացնել Հայաստանի բնակչության ակնկալիքներն ու սպասումները։ Մենք պայքարում ենք մի իշխանության հետ, որը փոխ է ծախսում դրան հասնելու համար, այնուհետև զբաղվում է փող աշխատելով»,– ասաց «Հանրապետության» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Արամ Սարգսյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն իր հերթին հայտարարել է, որ Միության նպատակն իշխող ուժերից ելնող կեղծիքի և ստի դեմ պայքարն է լինելու։

«Մենք ջանք չենք խնայի, որ հայկական պետականությունը շրջենք ոչ միայն Հայաստանի բնակիչների, այլ նաև ողջ հայության բարօրության օգտին։ Աշխատելու ենք ի բարօրություն Հայաստանի»,– ասաց Մարուքյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես երեք կուսակցություններ կարողացան հաղթահարել տարաձայնությունները, նա պատասխանեց, որ դրանք չնչին են ընդհանուր բարեկեցության համեմատ։ Նա նաև ասաց, որ «միության դռները բաց են», շարունակվում են դրան «Ժառանգություն» կուսակցության միացման քննարկումները, չբացառեց նաև քաղաքական այլ ուժերի հետ գործակցությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց միության` խորհրդարանական ընտրություններում ընտրողների քվեների ավելի քան 50 տոկոս ստանալու հավակնոտ ծրագրերը, ինչպես նաև ասաց, որ միությունը չի սպասարկում արտաքին խաղացողների շահերը, այլ ուղղված է Հայաստանի բարեկեցությանը։

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2017 թվականի գարնանը։