Բավ է պառակտվել
09-10-2014 20:14

Կարեն Պետրոսյանի դին պետք է վերադարձվի հայրենիք

 

Գերության մեջ զոհված յուրաքանչյուրի մարմինը պետք է հայրենիք վերադարձվի՝ ներառյալ Կարեն Պետրոսյանի դեպքը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի Խորհրդում մարդու իրավունքների հարցերով կոմիսար Նիլս Մույժնիեկսը:
Պատասխանելով այն հարցին, թե Եվրոպայի Խորհրդի կողմից չեն հնչել որեւէ հստակ դատապարտումներ՝ կապված ադրբեջանական գերության մեջ Հայաստանի քաղաքացու նկատմամբ բռնության ու տանջանքների փաստի առթիվ, նա հիշեցրել է, որ պետք է կիրառվի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Գերիների դեպքում գործում է նաեւ Ժնեւի կոնվենցիան, որն արգելում է անմարդկային եւ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքը: Բացի այդ, նշել է Մույժնիեկսը, գերիների հարցերով զբաղվում է Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպությունը:
«Եվ ես կոչ եմ անում երկու կողմին էլ աշխատել այս կառույցի հետ՝ նշված հարցի լուծման համար»,- ընդգծել է Եվրոպայի Խորհրդում մարդու իրավունքների հարցերով կոմիսարը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել օգոստոսի 7-ին: Օգոստոսի 8-ինադրբեջանական կողմը գերու մահվան մասին հաղորդագրություն տարածեց՝ իբր «սրտի անբավարարության հետեւանքով»: