14-05-2017 14:33

Տարոն Մարգարյանը վստահ է Երևանի ավագանու ընտրություններին իր հաղթանակում

Երևանի ներկայիս քաղաքապետ Տարոոն Մարգարյանը դրական է գնահատում Երևանի ավագանու ընտրություններին իշխող Հանրապետական կուսակցության հաղթանակի շանսերը:
«Ես քվեարկել եմ «Երևանի համար»», – ասել է Մարգարյանը լրագրողներին՝ Ավանի թիվ 1/19 ընտրատեղամասում քվեարկությունից հետո։
Մեկնաբանելով «Ելք» դաշինքի կողմից տարածված նյութերը, որոնք իբրև թե վկայում են ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքներ բաժանելու մասին, Մարգարյանը նշել է, որ իրավախախտումների դեպքում դաշինքը կարող է դիմել իրավապահ մարմիններին:
Նրա խոսքերով, տվյալ նյութերն իր ընտրական շտաբի հետ որևէ կապ չունեն:« Մենք կոչ ենք արել մեր հակառակորդներին նորմալ քարոզարշավ իրականացնել՝ չփորձելով արատավորել միմյանց: Դուք ինքներդ եք տեսել, թե ինչպես էր ՀՀԿ-ն իրականացնում իր քարոզարշավը»,- ընդգծել է Մարգարյանը:
Երևանի ավագանու ներկայիս ընտրություններին մասնակցում են իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), ընդդիմադիր «Ելք» դաշինքը, և «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը:Երևանի ավագանին ընտրվում է 4 տարի ժամկետով և կազմված է լինում 65 անդամից:
ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: « Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ « Երկիր ծիրանի» կուսակցությանը՝ նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը:
Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնավարում է 2011 թվականից: