19-07-2016 11:13

Երևանում գրավված ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում տիրող իրավիճակը հանգիստ է

Իրավիճակը Երևանի ոստիկանության պահակապարեկային ծառայության գնդի շենքի մոտակայքում, որը կիրակի գրավվել է կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցների կողմից, այս պահի դրությամբ հանգիստ է:

Նախօրեին երեկոյան մի քանի տասնյակ ցուցարարներ հասան զինված խմբավորման կողմից զավթած ՊՊԾ գնդի շենքի տարածք` պահանջելով թույլ չտալ շենքի ուժային ազատում։

«Երեքշաբթի առավոտյան ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում տիրող իրավիճակը հանգիստ է: Խորենացի փողոցի վրա, ինչպես և նախորդ օրերին, բեռնատար ավտոմեքենաները արգելափակում են ճանապարհային երթևեկությունը, տեղում հերթապահում են իրավապահ մարմինների աշխատակիցները», - հաղորդում են ԶԼՄ-ները:

Դեպքի վայրում աղբահանման մեքենաները և հավաքարարները մաքրում են տարածքը:

Ինպես ավելի վաղ հայտնել էր  News.gisher.ru-ն, հուլիսի 17-ի լուսադեմին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։

Զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։