Բավ է պառակտվել
14-02-2017 12:59

Մարտի 8-ին կայանալիք հանդիպմանը Սարգսյանն ու Օլանդը կքննարկվեն համատեղ ծրագրերը

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը մարտի 8-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն համատեղ ծրագրերը: Այդ մասին երեքշաբթի օրը լրագրողներին տեղեկացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան- Ֆրանսուա Շարպանտյեն:
«Ինչպես արդեն գիտեք, նախագահ Սարգսյանը նախագահ Օլանդի հրավերով կայցելի Փարիզ: Եվ այդ այցի ընթացքում, ամենաբարձր մակարդակում կքննարկվեն 2017 թ.-ի համատեղ ծրագրերը», - ասել է Շարպանտյեն:
Դեսպանի խոսքով, այցի շրջանակում տեղի կունենան ֆրանսիացի խոշոր ձեռնարկատերերի և ասոցիացիաների նախագահների հետ Սարգսյանի հանդիպումները, որոնց ընթացքում կներկայացվեն Հայաստանի ներդրումային գրավչությունը և երկրի առավելությունները:
«Ընդհանուր առմամբ, 2016 թ.-ը Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմանի հարաբերությունների տեսանկյունից շատ հագեցած էր: Այն հիշվել է մի շարք այցերով, ինչպես նաև հետաքրքիր տնտեսական զարգացումներով և կրթության ոլորտում համագործակցության ամրապնդմամբ»,- ասել է դեսպանը:
Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանի աջակցության համար Ֆրանսիան 2016 թ.-ին տրամադրել է 20 մլն դոլար: Այդպիսով, Ֆրանսիան ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո Հայաստանին տրամադրած օժանդակության առումով երրորդ տեղում է: