08-09-2014 20:48

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստում է. Սահակաշվիլի

՛՛Ինտեր՛՛ հեռուստաալիքի եթերում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն անգամ ստում է, երբ խոսքը ռազմավարական հարցերի մասին է, եւ գրեթե չի թաքցնում, որ ստում է:
՛՛Գլխավորը երկարաժամկետ խաղաղության մասին թակարդը չընկնելն է, ուկրաինական զորքերը պետք է պատրաստ լինեն պաշտպանության:Պետք է հասկանալ, որ զինադադարն ըստ էության չի նշանակում խաղաղություն: Գլխավորը երկարաժամկետ խաղաղության մասին այդ թակարդը չընկնելն է: Պուտինն ամեն անգամ ստում է, երբ խոսքը ռազմավարական հարցերի մասին է, եւ գրեթե չի թաքցնում, որ ստում է՛՛,- նշում է Սահակաշվիլին:
Ըստ նրա՝ Պուտինը պատրաստվում է հետ գրավել ուկրաինական բանակի ազատագրած Դոնբասի քաղաքները, քանի որ իր Ղրիմ տանող միջանցք է հարկավոր:
՛՛Նա ցանկանում է վերահսկողության տակ վերցնել Դոնբասը. սա նշանակում է, որ հարկավոր է դուրս մղել զորքերը Սլավյանսկից, Սեւերոդոնեցկից՛՛,- նշել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ՛՛Շաբաթվա մանրամասները՛՛ հաղորդման եթերում:
՛՛Առաջիկ շաբաթների եւ ամիսների ընթացքում նա պետք է Ղրիմ տանող միջանցք ստեղծի, այսինքն հարկավոր է Մարիուպոլը եւ մյուս բնակավայրերը, որոնք Ղրիմ տանող ճանապարհի վրա են… Պուտինը հստակ առաջադրանք ունի, եւ նա հետեւելու է իր ծրագրին, եթե նրան այդ հարցում ինչ-որ բան չխանգարի՛՛,- ասել է Սահակաշվիլին: