30-06-2014 09:33

Պուտինը, Պորոշենկոն և Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

Հունիսի 29-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քառակողմ հեռախոսազրույցում քննարկել են Դոնբասում խաղաղ ծրագրի իրականացումը:

Պորոշենկոն կոչ է արել Պուտինին խստացնել Ռուսաստանի կողմից պետական սահմանի ռեժիմը, որպեսզի վերջ տրվի Ուկրաինայի տարածք գրոհայինների եւ վարձկանների ներթափանցումը, նրանց համար զենքի եւ զրահատեխնիկայի մատակարարումը: Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունը:

Նա ընդգծել է, որ Ուկրաինան շարունակում է պնդել Պետական սահմանապահ ծառայությանը վերադարձնել բոլոր անցակետերը:

Երկրների առաջնորդները դրական են գնահատել ԵԱՀԿ առաքելության դիտորդների ազատ արձակումը, ինչպես նաեւ հունիսի 27-ին Դոնեցկում հերթական խորհրդատվությունների անցկացումը կոնֆլիկտի կողմերի միջեւ:

«Ընդգծվել է կարեւորությունը, որպեսզի նման կապերը փոխանցվեն մշտական հիմքերի վրա: Պորոշենկոյյին կոչ են արել երկարաձգել հրադադարի ռեժիմը»,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշում են Կրեմլում, քննարկվել է ԵԱՀԿ տեսուչներին ռուս-ուկրաինական սահմանի անցայետեր ուղարկելու հնարավորությունը: Ինչպես նաեւ Պուտինը շեշտը դրել է Ուկրաինայի հարավ-արեւելքում բնակչության հումանիտար օգնության անհրաժեշտությունը: