02-10-2015 21:02

Պուտին-Օբամա հանդիպումը կանխեց 3-րդ համաշխարհայինը. Գ. եղիազարյան

Խոսելով օրերս կայացած Պուտին-Օբամա հանդիպման մասին, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր նշեց, որ դա շատ ողջունելի քայլ էր, քանի որ այլապես մենք դանդաղ, բայց հաստատուն կերպով գնում էինք դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Անդրադառնալով սիրիական խնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին քաղաքական գործիչը նշեց, որ ՌԴ նախագահ Պուտինը դեռ վաղուց ասում էր, որ «Իսլամական պետությանը» դիմակայող միակ ուժը դա Ասադի բանակն է, իսկ երկրորդ ուժը՝ քրդերն են. «Պուտինն ասում էր, որ պետք է օգնել Ասադին դարի ուռուցքը, չարիքը վնասազերծելու համար: Մինչ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ ռմբահարում էր «Իսլամական պետության» դիրքերը, այս խմբավորումը շարունակում էր առաջ գնալ և տարածքներ գրավել, դա նշանակում է, որ դաշնակիցների այդ հարվածները իմիտացիոն բնույթ են կրել»: Բանախոսը նկատեց, որ Պուտինի և Օբամայի հանդիպումից ժամեր անց Ռուսաստանի օդուժը Սիրիայում սկսեց ռազմական գործողություններ իրականացնել և հիմա, ընդամենը երկու օր տևած գործողություներից հետո, «Իսլամական պետությունը» կանգնել է և այլևս առաջ չի շարժվում: Իսկ դրանից առաջ դաշնակիցները մեկ տարի շարունակ պայքարում էին այդ խմբավորման դեմ, բայց տարօրինակ կերպով արդյունք չէին գրանցում: Խոսելով սիրիական կոնֆլիկտում Թուրքիայի դերի մասին, Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ օգտվելով իրավիճակից Թուրքիան կրկին եղեռն իրագործեց՝ այս անգամ քուրդ ու եզդի ազգերի նկատմամբ.« « Իսլամական պետության» ձեռքերով Սիրիայի տարածքում ոչնչացրեց 30% եզդիների, 40% քրդերի և մոտ 10% հայերի :

Մարինե Բարսեղյան