05-10-2016 12:25

Հայաստանի տաղանդաշատ վարչապետի երաժշտական կատարումը (տեսանյութ)

ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս է ստանձնել իր պաշտոնը, սակայն արդեն հասցրել է առանձնանալ դրված խնդիրների հարցում դրսևորվող խիստ վերաբերմունքով, կառուցողական գաղափարներով և պրագմատիկ մոտեցումներով։

Սակայն նորանշանակ վարչապետի ոչ բոլոր որակներն էին հայտնի հասարակության լայն շրջանակներին։

Youtube–ում հրապարակված տեսանյութում նորանշանակ վարչապետը հանդես է գալիս նոր «կարգավիճակով»` այս անգամ ոգևորված թմբկահարի դերում։

Տեսանյութում երևում է, թե ինչ ոգևորությամբ է նորանշանակ վարչապետը տակտ պահում` ձայնակցելով ելույթ ունեցող երեխաներին։
Միաժամանակ հարկ է նշել, որ Կարեն Կարապետյանը Հայաստանի միակ վարչապետը չէ, ով երաժշտական գործիքի է տիրապետում։ Իր երաժշտական տաղանդը ներկայացրել է նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով բազմաթիվ անգամ կիթառ է նվագել և երգել մանկական ամառային ճամբարներ այցելության ժամանակ։

Հայաստանի վարչապետերը միակ երգող և նվագող պաշտոնյաները չեն։ Օրինակ, բոլորին հայտնի է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմաթիվ անգամ ելույթ է ունեցել տարբեր համերգների ժամանակ` կատարելով երգեր, այդ թվում` սեփական նվագակցությամբ։

Այս հարցում հայտնի է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ում կարելի է համարել ամենաերգող նախագահը, ով կատարում է տարբեր հիթեր` սկսած Ռիհաննայից մինչև Ջասթին Բիբեր։

Համացանցում կարելի է գտնել նաև Ղազախստանի վարչապետի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Հյուսիսային Օսեթիայի նախագահների, Կանադայի վարչապետի երաժշտական կատարումների տեսանյութերը։

Եվ, իհարկե, բոլորին հայտնի է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի արարքը, ով երգեց պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարությունից հետո։