Բավ է պառակտվել
19-07-2017 15:15

Ակնարկներ կան ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ. ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ հնչող ակնարկների մասին:
« Վերջերս Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպում կայացավ: Որոշ ակնարկներ կան այն մասին, որ կարող են հանդիպել նաև նախագահները»,- տեսակամուրջի միջոցով իրականացված Մոսկվա-Վիեննա մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Լուկաշևիչը:
Հուլիսի 11-ին Բրյուսելում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպմանը հաջորդած իրենց հայտարարությունում խնդրել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին փոխանցել 2017թվականին երկու երկրների ղեկավարների միջև հանդիպում անցկացնելու առաջարկը:
Լուկաշևիչը հայտնել է նաև «իրենց ջանքերն ակտիվացնելու» վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մտադրության մասին:
« Նախապատրաստվում է Նյու Յորքում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը, որից հետո, հավանաբար, ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն կողմերի հետ՝ ամենաբարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու նպատակով»,- հայտարարել է նա:
ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը նշել է, որ« Ամենակարևորը՝ երկխոսության դինամիկան պահպանելն ու կողմերին՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտող դիմակայության մեջ խորանալ թույլ չտալն է»: