08-04-2015 17:17

Ռուսաստանի մտքով անգամ չի անցնում, որ ԼՂ կոնֆլիկտը կթեժանա.Լավրով

https://news.gisher.ru/upload/images/a835a15333424fc370d6428bca15a50f.jpg

Շահագրգիռ կողմերից ոչ մեկ չի ցանկանում, որ ղարաբաղյան հակամարտությունը թեժ փուլ մտնի, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններից հետո: «Մեր մտքով անգամ չի անցնում, որ հակամարտությունը թեժ փուլ կմտնի: Համոզված եմ, որ չնայած հռետորաբանությանը, դա չի ուզում շահագրգիռ կողմերից որևէ մեկը: Մեր բոլոր ջանքերն ուղղված են այն բանին, որ հնարավորինս շուտ գտնենք փոխադարձ ընդունելի որոշում»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Ս. Լավրովն ասել է, որ խնդրի կարգավորման շրջանակում կանոնավոր հանդիպումները շարունակվում են: «ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները հաճախ այցելում են տարախաշրջան, այդ թվում Հայաստանի ու Ադրբեջանի մայրաքաղաքներ ու շփման գիծ: Համանախագող երկրների նախագահները ուշադրություն են դարձնում խնդրի կարգավորման ուղիներ գտնելուն: Մեր նախագահն անցած տարի հատուկ ջանքեր ձեռնարկեց, որոնց արդյունքում այսօր կոնսուլտացիաները շարունակվում են»: