19-05-2014 15:14

Պատգամավորները քննադատում են ՛՛Վերնիսաժի՛՛ մոտի կրակոցները

Այսօր, լրագրողների հեը զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը անդրադարձել է ՛՛Վերնիսաժի՛՛ մոտ հնչած կրակոցներին: Նա նշել է, որ մենք իրավական պետություն ենք, վստահ է, որ բոլոր մեղավորները կպատժվեն: Ըստ նրա նախաքննությանը չի խանգարի այն հանգամանքը, որ կրակողը պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան է։
Այն որ օրինակ՝ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքարի» դեպքից հետո, երբ իրեն պատկանող ռեստորանային համալիրում սպանվեց զինվորական բժիշկ Վահե Ավետյանը, ինչու պատասխանատվություն կրեց, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. ՛՛Դա քաղաքական որոշում էր, եթե այդ տեսանկյունից նայենք, ապա թող այդ խմբակցությունը և քաղաքական թիմը համապատասխան քաղաքական որոշում կայացնեն՛՛:

Իսկ ԱԺ ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ի օրակարգում ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի` մանդատից հրաժարվելու հարց չկա։

՛՛Բայց ինչո՞ւ պետք է Կարո Կարապետյանի` մանդատից հրաժարվելու հարց քննարկվի, նա կարող էր մի դեպքում մանդատից հրաժարվել՝ եթե ինքը կամ իր տղան մասնակից լինեին այդ միջադեպին: Այդ ժամանակ իմաստ կունենար նման հարց քննարկել: Կարո Կարապետյանը հստակ պարզաբանում տվել է իր որդու հետ կապված, մնացածը իրավապահների գործն է՛՛,- ասաց նա և հավելեց, թե ԲՀԿ-ի տեսակետն այն է, որ յուրաքանչյուր ոք պիտի պատժվի օրենքի ողջ խստությամբ:

Այն հարցին, թե հնարավոր է, որ Կարո Կարապետյանը միջնորդի՝ փեսայի պատիժը մեղմացնելու նպատակով, Մարգարյանը պատասխանեց, որ չի կարծում, որ պատգամավորի միջնորդությունն այս պահին մեծ ազդեցություն կարող է ունենալ. ՛՛Կարևորը քրեական գործի ընթացքն է, եթե գործի ընթացքը թույլ տա, որ բաց թողնեն անձին, ուրեմն բաց կթողնեն՛՛:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանն էլ դեպքի առիթով նշեց. ՛՛Ես ծայրամաս եմ ապրում, իմ ի՞նչին է պետք, ոչ մի բանի մասին չեմ էլ կարդում՛՛։

News.gisher.ru-ի հետ զրույցում ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ հավելեց, որ այսօր նման դեպքորը հասարակության մեջ շատացել են, քանի որ անպատժելիության մթնոլորտ է տիրում:Ըստ նրա յուրաքանչյուր ոք, անկախ սոցիալական դիրքից ու կուսակցական պատկանելիությունից, իր արարքների համար պետք է կրի արժանի պատիժ:
՛՛Զարմանալին այն է, որ օրը ցերեկով հարցեր են լուծում մարդաշատ վայրում, հասկանու՞մ եք, վատն այն է, որ հաշվի չեն առնում, երեխաներ ու անմեղ մարդիկ են դրսում զբոսնում, իսկ եթե զոհ լիներ, ո՞վ էր պատասխան տալու՛՛,-ասաց Մ. Շահգելդյանը: