Բավ է պառակտվել
02-06-2014 12:25

Նազարբաևն ասել է մի բան, որին հակաճառելը դժվար է.Ա. Իսկանդարյան

Այսօր, լրագորղների հետ հանդիպմանը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարփել է Աստանայում Բելառուսի, Ղազաղստանի և Ռուսաստանի միջև Եվրասիական տնտեսության միության ձևավորման փաստաթղթի ստորագրման ու Հայաստանի անդամակցության մասին քննարկումներին նշել է, թե Նազարբաևն ասել է մի բան, որին հակաճառելը բավականին բարդ է:

Նա նշեց, որ Հայաստանում սովորաբար քաղաքական դիսկուրսները հակված են ցանկացած տեղեկատվություն ընդունել խուճապահար, այնինչ Աստանայում տեղի են ունեցել պարզ բաներ:

Բանախոսը մեջբերեց Նազարբաևի խոսքերը՝ ՀՀ-ն կարող է ԵՏՄ-ին միանալ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով:
՛՛Ինչ-որ մեկը մտածո՞ւմ էր, որ ոչ այդ սահմաններով էր ՀՀ-ն մտնելու, ոչ՝ իհարկե, կամ այլ տարածքներո՞վ, ոչ՝ իհարկե: Երբ գնում էին Ասոցացման համաձայնագրի շուրջ խոսակցությունները, որևէ մեկը մտածո՞ւմ էր, որ Ղարաբաղը ևս կասոցացվեր. ինչո՞ւ է այս աղմուկը՛՛:

Ըստ նրա, ԼՂ-ն ՄՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, քանի որ չի կարող, Հայաստանը ՄՄ-ին ցանկանում է միանալ որպես Հայաստան: Իրականում ՀՀ-ն ու ԼՂ-ն միասնական տնտեսական տարածք են՝ այդպես էլ մնալու է:

Հայաստանը բավականին հարուստ փաստաթղթային բազա ունի Ռուսաստանի, եվրոպական երկրների հետ, և ԼՂ-ն ևս առկա է, ի՞նչ է փոխվում: Նազարբաևն այդ ամենն ի դեպ ասաց՝ ոչ թե ԼՂ համատեքստում, այլ Ռուսաստանի հետ հարաբերությունների:

Իսկանդարյանը նշել է, թե Մոսկվայում սեպտեմբերի 3-ին քաղաքական որոշում է կայացվել, տնտեսական հարցերում կան հազարավոր կետեր, որոնք պետք է համաձայնեցվեն: Այդ ամենը պետք է ավարտին հասցվի, և այդ գործընթացը գնում է անընդհատ. մի քանի ամիսների ընթացքում անել մի բան, որը երկրներն անում են տարիներով, բարդ է:

"Թե երբ այդ համաձայնեցումները կհասցնեն ավարտին՝ չգիտեմ, ես զգուշավոր կլինեմ ժամկետների հարցում, չգիտեմ, դա ակտ չէ, այլ գործընթաց":
Նա հիշեցրեց, որ Հայաստանը ԼՂ-ն չի միացրել իրեն, Ղարաբաղում հանրաքվե է անցկացվել, կա սահմանային անցակետ, որը ձևական բնույթ է կրում: Այդպիսի ձևական մաքսակետ էլ կլինի ԵՏՄ-ում, ղազախներ չեն կանգնելու այդ հատվածում:Անդրադառնալով օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին Աստանայում Նազարբաևի առաջադրած պայմանների վերաբերյալ՝ Իսկանդարյանն ասաց, որ կհամաձայնի նրա այն մտքին, թե ԼՂ հակամարտությունը չի կարգավորվում ՄՄ-ում, քանի որ ԵՏՄ-ում ու ՄՄ-ում խոսքը տնտեսական հարաբերությունների մասին է և ֆորմալ առումով կարգավորման հետ կապ չունի: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե նպաստում է կարգավորմանը, ապա նա այդ կարծիքին չէ: