26-03-2014 02:32

Մոսկվան և Կիևը պայմանավորվել են Ղրիմից ուկրաինական զորքերի տեղափոխման մասին

Ուկրաինացի զինվորականները իրենց սարքավորմամբ հանդերձ կլքեն Ղրիմը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ժամանակավորապես պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Իգոր Տենյուխը: Նրա խոսքով, Մոսկվան և Կիևը պայմանավորվել են  ողջ կազմով ուկրաինական զորքերի տեղափոխման մասին: Ուկրաինայի գլխավոր շտաբում ավարտվում է զորամասերի տեղակայման ծրագրի մշակումը:
Այդ բոլոր հայտարարությունները Տենյուխը արել է հրաժարական տալուց հետո: Վերին Ռադայի խոսնակ, նախագահի պարտականությունները կատարող Ալեքսանդր Տուրչինովը առաջարկել է ազատել նրան պաշտոնից և նրա փոխարեն նշանակել գեներալ-գնդապետ Միխաիլ Կովալին: Ըստ որոշ տվյալների, բարձրագույն մակարդակներում Տենյուխի գործունեությունը դժգոհություն էր առաջացնում, նրան մեղադրում էին նրանում, որ նա չի վերահսկում իրավիճակը և Ղրիմի զինվորական ստորաբաժանումներին ճիշտ ժամանակին հրամաններ չի տվել:


Տենյուխը պնդում է, որ չի պայքարելու իր պաշտոնի համար:
«Ես երբեք չեմ կառչել իմ աթոռից, և մտադիր էլ չեմ: Եթե ղեկավարությունը իրադարձությունների զարգացման վերաբերյալ այլ տեսլական ունի, ապա այդ պաշտոնին այլ հավակնորդներ կան, ես դեմ չեմ արտահայտվի: Ես հրաժարական եմ տալիս: Պատիվ ունեմ», - հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Իգոր Տենյուխը:
Վերին Ռադայի պատգամավորները չեն ընդունել Տենյուխի հրաժարականը: Այդ որոշման օգտին քվեարկել են 197 հոգի, մինչդեռ նրա հրաժարականին կողմ պետք է հանդես գային առնվազն 226 պատգամավորներ: