Բավ է պառակտվել
26-02-2015 08:33

ԵԱՀԿ ՄԽ ՀՀ-ին ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու կոչ չի արել. ՀՀ ԱԳՆ

Հայաստան կատարած իրենց այցի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին վերադարձնելու մասին հարց չեն բարձրացրել: Այդ մասին խորհրդարանում հայտնել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Պատգամավորները անհանգստություն են հայտնել, որ ադրբեջանական կողմը խեղաթյուրում է տեղի ունեցածը, իսկ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչները հանդես են գալիս որպես «միջնորդներ» ադրբեջանցի դիվերսանտներին հանձնելու հարցում: Մասնավորպես Դաշնակցության խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կոչ արեց ԱԳՆ-ին ավելի ակտիվ դիվանագիտական քայլեր ձեռնարկելուն: Նա մատնանշեց այն փաստը, որ դա Բաքվի դիմակը պատռելու համար հիանալի հնարավորություն է: Իր հերթին նախարարը պատասխանեց, որ ադրբեջանցի դիվերսանտների կողմից կատարված հանցագործությունները, մասնավորապես, 17-ամյա դեռահասի առևանգումը և սպանությունը, հիմնավորված են և ապացուցված: Նա նշեց, որ միջազգային հանրությունը քաջատեղյակ է այն փաստին, թե ինչպես են Բաքվում հերոսացնում հանցագործներին, օրինակ՝ տխրահռչակ Ռամիլ Սաֆարովին և ոչ միայն նրան: Նախարարի խոսքով բնականաբար միջազգային հանրությունը հանդես է գալիս մարդասիրական դիրքերից: Սակայն ի՞նչ մարդասիրության մասին է խոսքը Ադրբեջանի դեպքում: Ինչպիսի՞ մադասիրական մղումներից դրդված ադրբեջանական կողմը բազմիցս տեսախցիկի առջև ստորացրել է գերի ընկած քաղաքացիական անձանց: Որքա՞ն հայ գերիներ են զոհվել Ադրբեջանի տարածքում: Եվ ինչպիսի՞ մադասիրական մղումներից էր Ադրբեջանը արհամարհում էր միջազգային հանրության կոչերը իր իսկ կողմից խփած վայր գցած ուսումնական թռիչք կատարող ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինները վերադարձնելու հարցում: Նախարարը նշեց, որ նա դեռ չի խոսում խաղաղության օգտին հանդես եկող Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ կիրառվող ճնշման մասին և հավելեց, որ Ադրբեջանի իշխանությունը մարդասիրության մասին չափազանց յուրօրինակ պատկերացումներ ունի: Նա ընդգծեց, որ հայկական կողմը տրամադրել է հանրապետությունում հավատարմագրված դեսպանություններին ադրբեջանցի դիվերսանտների վերաբերվող բոլոր նյութերը և փաստարկները: Հայաստանը այդ նյութերը տարածում է նաև արտերկրում: