09-09-2015 11:11

Մենք անզոր չենք, որ դիմենք ՀԱՊԿ-ին. Ս. Ավետիսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը այսօր անդրադառնալով վերջին օրերի սահմանային լարվածությանը, և Հայաստանի ռազմավարական դաշնակցի լռությանը, նշեց, որ պետք է հաշվի առնել, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ ևս որաշակի հաբերություններ ունի. «ՌԴ-ն զենք է մատակարարում Ադրբեջանին , և քանի որ վերջինս ագրեսիվ հարևան է, մենք ևս ստիպված ենք զենք ձեռք բերել:

Մեզ այդ զենքը տրվում է արտոնյալ գներով: Նախագահների հանդիպման ժամանակ 200 մլն դոլարի պայմանագիր է կնքվել և դրա շնորհիվ գործարանային գներով զինամթերք է մատակարարվելու»: Պատգամավորը նկատեց, որ հայկական կողմը համարժեք պատասխաններ է տալիս Ադրբեջանի ոտնձգություններին, բայց ցավոք սրտի միջազգային կառույցները շարունակում են ընդհանրական գնահատականներ տալ կողմերի գործողություններին: Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ- անգործությանը, ապա բանախոսը նշեց. «Մենք անզոր չենք, որ դիմենք ՀԱՊԿ-ին, եթե մենք ի վիճակի չլինեինք պաշտպանել մեր տարածքները, այդ դեպքում կդիմեինք:

Այժմ հարձակում չի եղել, հարձակվել նշանակում է սահմանը մասսայական հատել և զորք մտցնել հարևան պետություն: Տարածքի ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում միայն, Հայաստանը կարող է դիմել ՀԱՊԿ-ին: Այսօր մերոնք համարժեք պատասխան են տալիս և մի բան էլ ավելի»:

Մարինե Բարսեղյան