Բավ է պառակտվել
20-12-2016 12:16

Լավրովը հնչեցրել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (Տեսանյութ)

 

«Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը՝ Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորման գործընթացին վնասելն է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ինչպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մենք համոզված ենք, որ այդ բարբարոսական արարքը ծրագրողների հիմնական նպատակը եղել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վնասելը»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Սերգեյ Լավրովը նշել է նաև, որ այդ ոճրագործությանը նպատակը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին խոչնդոտելն է.« Սա մի նպատակ է՝ անպիտան միջոցներով: Այդպես չեղավ»,- ավելացրել է Լավրովը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել էր Անկարայում՝ երկուշաբթի երեկոյան: « Ռուսաստանը թուրքերի աչքերով» անվանումը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացմանը երիտասարդ տղամարդը կրակել էր դիվանագետի թիկունքին:
ՌԴ ԱԳՆ-ն կատարվածը բնորոշեց իբրև ահաբեկչություն, իսկ Թուրքիայի իշխանությունները հավաստիացրեցին, որ անց է կացվելու դեպքի բազմակողմանի, մանրակրկիտ հետաքննություն: