22-04-2016 12:13

Լավրով. «Հրադադարը պետք է խստորեն պահպանվի»

Մոսկվայի դիրքորոշման համաձայն` հրադադարի անժամկետ դադարեցման համաձայնագիրը պետք է խստորեն պահպանվի

Այժմ պետք է խստորեն պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունն ու համաձայնագրի նոր խախտումներ թույլ չտալ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք հասկանում ենք, թե հիմա ինչ շրջան է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում։ Մենք ջանքեր ենք գործադրել, անձամբ Վլադիմիր Պուտինը, որպեսզի բռնության բռնկումը դադարեցվի», — ասաց նա։

«Այժմ պետք է խստորեն պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունն ու 1994 և 1995 թվականների համաձայնագրի նոր խախտումներ թույլ չտալ, որտեղ նշված է հրադադարի անժամկետ դադարեցման և ամրապնդման մասին», — ընդգծեց նախարարը։

Լավրովի խոսքով` անհրաժեշտ է ավարտին հասցնել փոխվստահության միջոցների, լարվածության թուլացման և դիպուկահարների վերաբերյալ պայմանավորվածությունները ։

«Ինչ վերաբերում է քաղաքական կարգավորմանը, ապա մենք պատրաստ ենք անել հնարավոր ամեն ինչ։ Պետք է անել անհրաժեշտ ամեն բան, որպեսզի չկրկնվեն բռնություններն ու միջադեպերը», — ավելացրեց նա։