Բավ է պառակտվել
07-04-2016 13:11

Պուտինի՝ «ուղիղ կապով» շփումը ռուսաստանցիների հետ տեղի կունենա ապրիլի 14-ին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու շարքային քաղաքացիների միջև արդեն ավանդական դարձած հարցուպատասխանը, որն ընթանում է ուղիղ միացման ռեժիմով, կկայանա ապրիլի 14-ին։ Այն հեռարձակվելու է Ռուսաստանի «Առաջին ալիքով», «Ռոսսիա 1», «Ռոսսիա 24» հեռուստաալիքներով:

Ըստ ավանդույթի՝ շարքային քաղաքացիների կողմից հարցերը սկսելու են հավաքել հարցուպատասխանից 1 շաբաթ առաջ։ Բոլոր հարցերը մշակվելու են, իսկ դրանցից ամենահետաքրքիրները տրվելու են նախագահին։
Աղբյուրը մանրամասնում է, որ անցած տարվա հարցուպատասխանի շրջանակում Պուտինին տրվել է 3 մլն-ից ավելի հարց, ակայն ժամանակային սահմանափակման պատճառով տրվել է միայն 55-ի պատասխանը։