21-05-2014 11:53

ՀՀ նոր ձևավորված կառավարությունը ներքաղաքական կյանքում ոչ մի էական փոփոխություն չի կատարի. քաղաքագետ

Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին մեկ ամսվա ընթացքում կարևոր հարց է դարձել նոր կառավարության ձևավորումը: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա, թերևս կառավարության կազմը փոխվել է, կազմվել է նոր ծրագիր, այդուհանդերձ, լուրջ փոփոխություններ ակնկալել հարկավոր չէ: News.gisher.ru-ի հետ զրույցում Մինասյանը նշեց, որ կառավարության նոր ծրագիրն այնքան էլ հեռանկարային չէ: Իսկ ինչ վերաբերում է ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության ըդդիմադիր դառնալուն, Մինասյանը հավելեց, որ այդ կուսակցությունը 6 տարի շարունակ եղել է իշխանության կազմում, ուստի այսօր, լուրջ ընդդիմադիր ուժ չի կարող լինել: Բացի այդ, ՕԵԿը չի կարող միանալ ՛՛հրաշալի քառյակին՛՛, քանի որ այդ կուսակցությունները չեն ցանկանա նման գործընկերոջ շնորհիվ ՛՛հնգյակ՛՛ դառնալ:

՛՛Հայաստանում Հանրապետականները գործում են միայնակ, այսինքն միանձնյա գործունեություն են ծավալել թե քաղաքական և թե տնտեսական ոլորտներում, այդ իսկ պատճառով էլ այսօր, ՀՀ ներքաղաքական կյանքում չի կարող լուրջ փոփոխություն լինել՛՛,-կարծիք հայտնեց քաղաքագետը:
Անդրադառնալով ԼՂՀ հիմնահարցին՝ Մինասյանը նշեց, որ արդեն երկու տասնամյակ բանակցություններ են վարում, սակայն ոչ մի էական փոփոխություն չի եղել, բայց կարելի է ասել, որ գործընթացը դեռևս ի օգուտ Հայաստանի է ընթանում: