Բավ է պառակտվել
23-04-2014 12:35

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՛՛Թրաֆիքինգի ենթարկված անձանց օժանդակության մասին՛՛ ՀՀ օրենքին

Այսօր, ՀՀ կառավարության նիստում, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության եզրակացությունը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լևոն Դոխոլյանի և Իշխան Խաչատրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՛՛Թրաֆիքինգի (շահագործման) ենթարկված անձանց օժանդակության մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Ըստ ոստիկանապետի, կառավարությունը համակարծիք է ներկայացված նախագծի հեղինակների հետ՝ թրաֆիքինգի ենթարկված անձանց նույնականացման և աջակցման հետ կապված հարաբերությունները օրենքով կարգավորելու հարցում: Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի 861-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհուրդ՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ:

Վերջինիս՝ 2013 թվականի հունիսի 22-ի հանձնարարականի համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնականացման և աջակցության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը՝ ոլորտի իրավահարաբերությունների ամբողջական կանոնակարգման նպատակով:

Նախագծերի փաթեթն արդեն իսկ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի նիստում և ներկայացվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը: Կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ մեկ միասնական նախագծերի փաթեթ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու համար: