Բավ է պառակտվել
02-05-2014 13:59

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունը Գալուստ Սահակյանին ընտրելու համար ԲՀԿ-ին չի մեղադրում

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ Ազգային ժողովի նախագահի քվեարկության ժամանակ Գալուստ Սահակյանին ընտրելու համար ինքը ԲՀԿ-ին չի մեղադրում:

«ԲՀԿ-ին մեղադրել չեմ կարող, որովհետեւ նրանք երբեք ամբողջական իշխանափոխություն չեն պահանջել, Գագիկ Ծառուկյանն էլ շիտակ ասել է, որ իրենք այլընտրանք են, ոչ թե ընդդիմություն: Իսկ ինչ ԱԺ նախագահի ընտրությանն է վերաբերվում, ապա ասեմ, որ չի կարող մի բան շարունակվել, եթե չկա միասնական օրակարգ, ընդհանուր պահանջներ: Կողմերը տարբեր ժամանակներում արել են տարբեր հայտարարություններ, որոնք ուսումնասիրելով` հասկանում ենք, որ բացարձակապես տարբեր մոտեցումներ կան»,- ասաց նա:

Սաֆարյանը նաև նշեց, որ ընդդիմությունում ազատ տեղեր շատ կան, ՛՛ընդդիմություն դառնալու ցանկություն ոչ ոք այսօր չունի, ազատ տեղեր շատ կան՛՛, ասել է նա՛:
՛՛ՕԵԿ-ն իրեն ընդդիմություն համարեց, սակայն ՕԵԿ-ից ի՞նչ ընդդիմություն: Արթուր Բաղդասարյանը դուրս է եկել խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների համար: Այսքանը»,- ավելացրեց կուսակցության գլխավոր քարտուղարը:
Իսկ, թե հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» համագործակցի ՕԵԿ-ի հետ, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Բացառել պետք չէ, խմբակցությունների ձեւաչափով հնարավոր է համագործակցություն նույնիսկ ՀՀԿ-ի հետ»:

Նշենք, որ ապրիլի 29-ին ԱԺ նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը 101 կողմ ձայնով, իսկ ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանին ձայն էր տվել ընդամենը երեք պատգամավոր: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» բոյկոտեցին քվեարկությունը եւ չմասնակցեցին, իսկ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ն էլ կողմ քվեարկեցին ՀՀԿ-ական ներկայացուցչի օգտին: Այնուամենայնիվ, քվեարկությունից մեկ օր անց ԲՀԿ-ական շատ պատգամավորներ հայտարարեցին, թե կասկածի տակ են դնում քվեարկության արդյունքները: