14-04-2014 14:34

Հովիկ Աբրահամյանը անկախ պայքար է մղելու կոռուպցիայի դեմ. Մ. Մինասյան

Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու վերաբերյալ կարծիքները կրկին բաժանվել են երկու հիմնական մասի՝ ընդդիմադիր և իշխանական: Ոչ իշխանական ուժերը պարզապես վստահ են, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահը վարչապետը պաշտոնը զբաղեցնելով, առանձնապես դրական փոփոխություններ չի անելու, իսկ ահա ՀՀԿ անդամները շնորհավորում են ու շատ ուրախ են նոր նշանակման կապակցությամբ:
Այսօր, լրագրողների հետ հանդիպում ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, ով նշեց, որ Հայաստանի նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է կառավարություն տանել նաեւ ՀՀԿ-ի անդամ չհանդիսացող մարդկանց: Նա վստահ է, որ Աբրահամյանի համար կարեւորը ոչ այնքան քաղաքական հայացքներն են, որքան իր թիմի պրոֆեսիոնալիզմն ու հայրենասիրությունը: Ըստ Մինասյանի`Տիգրան Սարգսյանը հրաշալի գիտի երկրի բանկային համակարգը, իսկ Հովիկ Աբրահամյանը` տնտեսության իրական վիճակը: ՛՛Երկար տարիներ Տեղական ինքնակառավարման մարմիններում, իսկ հետո նաեւ տարածքային կառավարման նախարար աշխատելու տարիներին Աբրահամյանը իրեն դրսեւորել է որպես երկրի ընդհանուր եւ տեղային խնդիրների հիանալի գիտակ՛՛: Մկրտիչ Մինասյանը հավելեց, որ նոր վարչապետը անխնա պայքար կմղի կոռուպցիայի դեմ եւ հանուն թափանցիկ բիզնեսի: Ըստ Մկրտիչ Մինասյանի` կոռեկտ չէ կարծիք հայտնել, թե գործող նախարարներից ով կհայտնվի նոր կառավարությունում: ՛՛Նույնիսկ եթե իմանայի, գեղեցիկ չէր լինի անուններ նշելը: Սակայն ես չգիտեմ էլ, իսկ առաջ ընկնել չեմ ցանկանում՛՛,-սահմանափակեց ՀՀԿ-ական պատգամավորը: