Այսօր, ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՛՛Գազպրոմի՛՛ նկատմամբ 300 մլն դոլար պարտքի, դրա գոյացման ու հանգամանքների ուսումնասիրման համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու նախաձեռնությանը, իշխանական ուժերի դեմ քվեարկելը և լռությունը բավականին աղմկոտ էր:
Ըստ նրա, հասարակությունը ևս ուշադրությամբ հետևում է այս քննարկումներին, բայց ցավոք սրտի, կարևորագույն հարցերն այդպես էլ անպատասխան մնացին: Հակոբյանը հավելեց, որ պատասխաններ չստացան նաև թե ինչու՞ է խախտվել Սահմանադրության 76 կամ 81 հոդվածը, որը հստակ ասում է, որ որևէ պայմանագիր , որը կնքվում է ՀՀ նախագահի կողմից պետք է ԱԺ ներկայացվի և միայն վավերացումից հետո պայմանագիրը մտնի ուժի մեջ, բայց գազի սակագինը թանկացել էր Հայաստանում, իսկ մենք որևէ պայմանագիր չէինք վավերացրել:
՛՛Ժառանգության ղեկավարը հավելեց, որ դրանով խախտվել է ՛՛Պետբյուջեի մասին՛՛ օրենքը: Ըստ նրա, Գազային հանձնաժողովի ստեղծելու ՀՀ ԱԺ նախագահի առաջարկը, այն բանից հետո, երբ մեծամասնությունն իր քվեարկությամբ մերժեց, պարզապես քմահաճություն է:
Անրադառնալով անցած քառօրյային՝ Հակոբյանը նշեց, որ առաջիկայում ևս սպասվում է նմանատիպ հետաքրքիր ու քաղաքական շեշտադրումներով հագեցած քառօրյա, ի դեպ, որոնց ուղղությունը ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը տվեցին:
Ինչ է վերաբերում է նրանց, թե վտանգվա՞ծ է ԱՄՆ-ում ուսանող Զարուհի Փոստանջյանի աշխատանքը, Հակոբյանը նշեց, որ ՛՛Զարուհին այն մարդը չէ, ով կարող է վտանգի տակ լինել սպասենք Զառայի վերադարձին, նա կշարունակի իր քաղաքական գործունեությունը՛՛: