18-10-2016 09:51

ՌԴ ՆԳՆ-ը թվարկել է ՀՀ-ի ԵվրԱզԷՍ-ին անդամակցելուց հետո տեղի ունեցած փոփոխությունները

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ավելացրլ է Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների համագործակցության հնարավորությունները միջազգային հանցավորության դեմ պայքարում , - ասել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:

Ինչպես հայտնում է ՆԳՆ մամուլի կենտրոնը, նախօրեին Կոկլոկոլցևը ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահի կարգավիճակում հանդես եկավ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստին:

«Մենք արդյունավետ համագործակցում ենք տարբեր հարթակներում, նախևառաջ՝ Միավորված կոլեգիայի ու ՀԱՊԿ ձևաչափերով: Իրավապահ ոլորտում համագործակցության ամրապնդման լրացուցիչ հնարավորություններ բացվեցին Եվրասիական միությանը Հայաստանի միանալուց հետո », - ասել է Կոլոկոլցևը:

«Նման ծավալուն նախագծի իրականացումն, անշուշտ, ավելի բարդ ու պատասխանատու խնդիրներ է դնում անդամ պետությունների առաջ, որոնց լուծումը պահանջում է բոլոր ոստիկանական գերատեսչությունների ջանքերի միավորում: Դա հատկապես հրատապ է արդի պայմաններում՝ կապված քրեական մարտահրավերների ուժգնացման հետ: Խոսքն առաջին հերթին միջազգային ահաբեկչության, անդրազգային հանացավորության, ապօրինի միգրացիայի, թմրամիջոցների ու զենքի անօրինական շրջանառության, մարդկանց առևտրի մասին է: Ռուսաստանում և Հայաստանում օպերատիվ իրավիճակի բոլոր տարբերություններով հանդերձ՝ նշված մարտահրավերները հավասարապես վտանգավոր են մեր պետությունների համար: Այս սպառնալիքնրին հակազդելու և երկու երկրների տարածքներում իրավակարգի ապահովման գործում հանգուցային դեր ունեն մեր գերատեսչությունները», - հավելել է Կոլոկոլցևը:

Նա հավելել է, որ այդ պահի դրությամբ էապես բարելավվել է օպերատիվ-տեղեկատվական, քննչական և դատական տեղեկությունների փոխանակման որակը: Արդյունքում, 2016թ. միայն առաջին 9 ամիսների ընթացքում ռուսական ոստիկանությունը ձերբակալել է, ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 36 անձանց: Հայտնաբերվել է չորս անհայտ կորածներ գտնվելու վայրը: