Բավ է պառակտվել
04-04-2014 13:38

՛՛Անասուն, խուլիգան, ստոր՛՛. քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ձերբակալվեց

Այսօր, ՀՀ գլխավոր դատախազության մոտից բերման է ենթարկվել ակտիվիստ Վարդգես Գասպարին:  Նրանք այլ քաղաքացիների հետ միասին գնացել էին դատախազության շենքի մոտ՝ պահանջելու, որպեսզի դադարեցվի քրեական հետապնդումը Շանթ Հարությունյանի անչափահաս որդու նկատմամբ։ ՀՀ գլխավոր դատախազության մոտ պատ էին կազմել նաև երթն ուղեկցող ոստիկանները։ Վարդգես Գասպարին ՛՛Կողքիդ եմ, Շահեն ջան՛՛ գրությամբ պաստառով փորձեց գնալ դատազության մուտքի մոտ: Ոստիկաններն անմիջապես կանգնեցրին նրան: Գասպարին փողոցն անցնելու փորձեր էր անում և ոստիկաններին ՛՛անասուն, խուլիգան, սրիկա՛՛ անվանում: Երբ Գասպարիին հաջողվեց անցնել փողոցը, նրան բերման ենթարկեցին։ Ըստ ոստիկանների Գասպարին խախտել է նախնական պայմանավորվածությունը, ըստ որի, պետք է դիմացի մայթում անցկացնեին իրենց ակցիան: Իսկ ահա, նույն անհնազանդության համար Կիվիրյանի եւ ոստիկաններ միջեւ քաշքշուկ սկսվեց, ինչից հետո նրան նույնպես բերման ենթարկեցին Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանին ապրիլի 2-ին կանչել են ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն եւ մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով ոստիկան Գեղամ Խաչատրյանին նոյեմբերի 5-ին բարձրախոսով խփելու համար: Ապրիլի 4-ին, առավոտյան ժամը 11:00-ին, նրան նորից կանչել են ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչություն: Շահենին սատարող քաղաքացիները պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել շենքի մոտ: Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։