Բավ է պառակտվել
17-04-2014 13:45

Երկրում քաղաքական թարմություն և Կառավարության կազմի փոփոխություն է սպասվում. Տ. Վարդապետյան

Ըստ ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի Հայաստանում ներքաղաքական գործընթացները, վարչապետի հրաժարականը, նոր կառավարության ձեւավորումը, երկրում ՛՛քաղաքական թարմություն՛՛ են բերելու: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ լավ ճանաչելով նոր վարչապետին եւ բարձր գնահատելով նրա կազմակերպչական ունակությունները, ակնկալում է, որ նոր կառավարության աշխատանքը շատ արդյունավետ է լինելու: Նա փաստաեց, որ Կառավարության կազմում սպասվում են զգալի փոփոխություններ, եւ քաղաքական թարմությունը պետք է ամրապնդվի նոր կադրերով:

Անդրադառնալով իշխող կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալու փաստին, ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծել է, որ դա ընդամենը նորմալ քաղաքական գործընթաց է, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր քայլերը:  Ինչ վերաբերում է ՕԵԿ-ական նախարարների կուսակցությունից դուրս գալու որոշմանը, դա նույնպես ներկուսակցական գործընթացների հետեւանք է: ՛՛Իհարկե, կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալը անակնկալ էր նաեւ ինձ համար, քանի որ կարծես նման որոշման համար օբյեկտիվ նախադրյալներ չկային: Ամեն դեպքում՝, ես հարգում են այդ որոշումը՛՛,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ ապրիլի 16-ին ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավորները հայտնեցին, որ իրենց կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից: