20-10-2017 12:23

ՀՀ և ԵՄ միջև համաձայնագիրը կստորագրվի. ՀԱԷԿ-ին ոչինչ չի սպառնում. փորձագետ

Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը կստորոգրվի, և դրա հետ մեկտեղ հայկական ԱԷԿ-ին և երկրի ատոմային էներգետիկային ոչինչ չի սպառնում. Հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտատարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Հայաստանը նախատեսում է ավարտին հասցնել նախապատրաստությունները և նոյեմբերին կայանալիք « Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին ստորագրել ԵՄ-ի հետ շրջանակային փաստաթուղթը:
2017թ. մարտի 21-ին Հայաստանն ու Եվրամիությունը վավերացրեցին ընդգրկուն և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը: Ավելի վաղ ծրագրվում էր, որ Երևանը 2013թ. նոյեմբերին «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովին ԵՄ-ի հետ կստորագրի ասոցացման և ազատ գոտու առևտրի մասին համաձայնագիրը, սակայն դրանից ընդամենը երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու և Եվրասիական ինտեգրմանը մասնակցելու մտադրության մասին:
«2013թ. իրավիճակը չի կրկնվի, բոլոր շահագրգիռ կողմերը դասեր են քաղել անցյալից, ինչն էլ թույլ է տալիս հայտարարել, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը 99% հավանականությամբ կստորագրվի»,- ասել է Քոչարյանը:
Քաղտեխնոլոգը մեկնաբանել է նաև համաձահնագրի այն կետը, ըստ որի ԵՄ-ն պահանջում է փակել Մեծամորի ԱԷԿ-ը, նշելով, որ շատերը սխալ են մեկնաբանել Եվրամիության դիրքորոշումը տվյալ խնդրի վերաբերյալ:
« ԵՄ-ն Հայաստանից չի պահանջում հրաժարվել ատոմային էներգետիկայից, կամ սեփական ԱԷԿ-ից, այն ընդամենը պնդում է, որ շահագործման ժամկետի ավարտից հետո այն կոնսերվացվի, քանի որ 1980 թվականին շահագործման հանձնված կայանի գործարկումը 2026 թվականին վտանգավոր կդառնա»,- նշել է Քոչարյանը:
Միևնույն ժամանակ փորձագետն ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանից չի պահանջում բոլորովին հրաժարվել ատոմային էներգետիկայից:
« Մենք ինքներս ենք որոշելու, թե ինչ անել հետո՝ կառուցել նոր ատոմակայան, կամ գործող ԱԷԿ-ին ավելացնել նոր էներգոբլոկ, կամ էլ կառուցել այլ, ավելի փոքր հզորությամբ ատոմակայան Հայաստանի մեկ այլ շրջանում: Ամեն ինչ կախված է ներդրումներից և նոր ԱԷԿ-ի էֆեկտիվությունից»,- ասել է Քոչարյանը:
Անցած ուրբաթ ՀՀ ԱԳՆ կայքում հրապարակված ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդգրկուն և համապարփակ համաձայնագրի տեքստը մեծ ռեզոնանս էր առաջացրել հայկական փորձագիտական և լրատվական շրջանակներում:
Մտավախությունները մասնավորապես վերաբերվում էին ՀԱԷԿ-ը փակելու ԵՄ-ի պահանջին, ինչի մասին նշված էր նոր փաստաթղթում, որն էլ նախատեսվում է ստորագրել սույն թվականի նոյեմբերին:
Հայկական ԱԷԿ-ը, որը միակն է տարածաշրջանում, գտնվում է Երևանից 30 կմ հեռավորության վրա: Այն շահագործման է հանձնվել 1980թ. և դադարեցրել գործունեությունը 1989թ. մարտ ամսին: ԱԷԿ-ը կրկին անգամ գործարկվել է 1995թ.՝ հանրապետությունում առկա սուր էներգետիկ ճգնաժամի հետ կապված: Տվյալ պահին գործում է միայն երկրորդ բլոկը, որի հզորությունը 407,5 ՄՎտ է:
Հայաստանը մտադիր է կառուցել 600 ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկ, որի շինարարությունը նախատեսվում է սկսել 2018-2019թթ.: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 5 մլրդ դոլար: Ավելի վաղ ՌԴ-ն հայտարարել էր դրա շինարարության ծախսերի մի մասն իր վրա վերցնելու մասին: Մնացած ծախսերը նախատեսվում է ծածկել այլ երկրներից ներգրավվող ֆինանսական միջոցներով: