Բավ է պառակտվել
24-05-2016 14:49

Բուլման. «Հայոց ցեղասպանության բանաձևում Գերմանիան ընդունում է մեղքի իր բաժինը»

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հանդիպման ժամանակ շոշափվել է նաև Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել տիկին Բուլմահնի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով, որ ճանաչելով և դատապարտելով 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը՝ կանխվում է մարդկության դեմ հնարավոր նոր ցեղասպանությունների իրագործումը:

Էդելգարդ Բուլմահնը նշել է, որ բանաձևում փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով և ցույց տալ ժամանակին գործող գերմանական իշխանությունների մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության հարցում:

Նա կարեւորել է Գերմանիայի կողմից պատմության հետ առերեսվելու եւ պատմության խորքից իրողությունների վերհանումն ու խնդիրների հաղթահարումը, ինչպես դա եղել է Հոլոքոստի զոհերի հարցում: Փոխնախագահը նշել է, որ բանաձևում առկա ուղերձները նաև Թուրքիային են ուղղված: