Բավ է պառակտվել
21-12-2015 14:22

Բաքուն պատրաստակամ է Ղարաբաղի հարցում «կառուցողական քննարկումների» վերաբերյալ

Ադրբեջանը պատրաստ է «կառուցողական քննարկումների» Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ առաջարկությունների հիման վրա, որոնք դրված են բանակցային սեղանի վրա, և այդ դիրքորոշումը կրկին հնչեցվել է պետությունների ղեկավարների հանդիպման ընթացքում Բեռնում, հայտարարել է Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Նա ընդգծել է̦ որ հանդիպմանը հաջորդած հայտարարություններում երկու կողմերին կոչ է արվել 2016 թվականին ակտիվացնել երկխոսությունը հակամարտության համակողմանի կարգավորման համար և շարունակել Սոչիում̦ Նյու-Պորտում և Փարիզում կայացած քննարկումները̦: «Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Հայաստանի կողմից ձեռնարկվող դիվերսիոն-սադրիչ գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի օկուպացված տարածքներում ծավալված անօրինական գործունեությունը միտված են կարգավորման գործընթացն ամեն գնով խոչընդոտելուն»,- ընդգծել է Մամեդյարովը: Նրա խոսքերով. «Բանակցային գործընթացում կոնկրետ առաջարկների առկայության դեպքում դրանցից որևէ մեկը չի արտացոլվում Հայաստանի հնչեցրած հայտարարություններում: Փոխարենը, Հայաստանը տարբեր հնարքներ է կիրառում` օրակարգում ընդգրկելով, ասենք, շփման գծում միջադեպերի հետաքննության և մյուս երկրորդական հարցերը», - հայտարարել է Մամեդյարովը՝ հատուկ ընդգծելով․ - «Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետության` Ռուսաստանի` հարցի կարգավորմանն ուղղված ջանքերը»: Շեշտելով, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կողմերին առաջարկություններ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, Մամեդյարովը նշել է, որ այդ առաջարկություններին աջակցում է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Պատահական չէ, որ այդ առաջարկների քննարկման հետ կապված, Լավրովը 2014 թ ընթացքում աշխատանքային այցով եղել է Բաքվում և Երևանում: Հայաստանի ևԱդրբեջանի նախագահները անցկացվող հանդիպման ժամանակ այդ առաջարկությունների հետ կապված փոխանակվել են կարծիքներով: Այդ առաջարկների հիմքում Մադրիդյան սկզբունքներն են: Դրանց նորացված տարբերակը վեց կետից է բաղկացած, և դրանք լայն հանրությանը հայտնի են, դրանցից է հայկական ուժերի փուլային դուրսբերումը Լեռնային Ղարաբաղին հարող օկուպացված շրջաններից և այլ հարցեր»:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, թե «եկել է խաղաղ համաձայնագրի մշակման պահը»: