29-04-2016 08:14

Հողերի հանձնում չի լինելու . ԼՂՀ նախագահ(տեսանյութ)

Ըստ Սահակյանի` հակասություններ պետք չէ փնտրել Հայաստանի և Արցախի տեսակետների միջև, քանի որ խոսքը համազգային նշանակության խնդրի մասին է
Լեռնային Ղարաբաղում հողերի հանձնում չի լինելու, այս մասին Արցախի Հանրային Հեռուստատեսությանը և «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Ես տեղյակ եմ հողերի վերադարձի հետ կապված քննարկումների, մեկնաբանությունների մասին, կցանկանայի, որ դադարեցնենք անհիմն քննարկումները»,- ասել է նա:

Նա հորդորել է հակասություններ չփնտրել Հայաստանի և Արցախի տեսակետների միջև:

«Անհրաժեշտ է դադարել հակասություններ փնտրել Հայաստանի և Արցախի տեսակետների միջև: Այդպիսի բան չի կարող լինել: Մենք գործ ունենք համազգային նշանակության խնդրի հետ, չենք կարող ունենալ հակասություններ: Մենք իրականացնում ենք հետևողական աշխատանքներ և դեռ այս պահի դրությամբ չենք ստացել Ադրբեջանի կողմից առաջին և հիմնական պատասխանը՝ ընդունում են նրանք մեր անկախությունը, թե չէ: Եթե չէ, ապա այն, ինչ քննարկվում է, այն, ինչ խոսվում է, առ ոչինչ են»,- ասել է նա: