Բավ է պառակտվել
23-05-2014 16:01

Ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականությունը մեծացավ ուկրաինական դեպքերից հետո.Ա. Մանուչարյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը "Ղարաբաղ" կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն անդրադարձել է ԼՀՂ հիմնահարցին: Ըստ նրա հրատապ լուծում դեռևս հարկավոր չէ ակնկալել: Եթե նախկինում իր համար պատերազմի վերսկսելը զրոյական էր, ապա հիմա հավանական է՝ ոչ թե Ադրբեջանի կողմից, այլ հայկական: Ըստ նրա՝ դրա հավանականությունը մեծացավ ուկրաինական դեպքերից հետո:
Մանուչարյանի կարծիքով՝ այսօր կա ՌԴ ապստամբություն ընդդեմ աշխարհակարգի, սակայն նա իր պատասխանը ստանում է Ուկրաինայում իր կատարած քայլերի համար:
Gisher.news-ի այն հարցին, թե Ժիրինովսկին ի՞նչ նկատի ուներ ասելով, թե Ղարաբաղը պետք է ներառել Ռուսաստանի կազմի մեջ, Մանուչարյանը նշեց, թե այդ գործիչը միայն ինֆորմացիոն ՛՛պատերազմին՛՛ է լավ մասնակցում. ՛՛Երբ ինչ որ մեկին, ինչ որ բան է հարկավոր ասել կամ հասկացնել, դա անում են Ժիրինովսկու միջոցով՛՛:
Իսկ ինչպե՞ս կգնահատի Ադրբեջան՝ համանախագահների այցի ժամանակ Իլհամ Ալիեւի բացակայությունը եւ արդյոք դա չի՞ նշանակում որոշակի վերաբերմունք Մինսկի խմբի ձեւաչափի նկատմամբ: Աշոտ Մանուչարյանը նկատեց՝ Ադրբեջանը միշտ դժգոհ է եղել Մինսկի խմբից.
՛՛Ադրբեջանը շատ խորհրդականներ ունի, որոնք նրան առաջարկում էին գրավել որոշակի կեցվածք եւ ստանձնել առճակատման մոդելը. նրա համար ամենակարեւոր խնդրիրը Իրանն էր, քանի որ Ադրբեջանը մինչեւ հիմա զինվում էր Իրանի դեմ՝ իսրայելական զենքով, որն, իհարկե, ինչ-որ պահի կարող էր կիրառվել նաեւ ՀՀ-ի, ինչպես նաեւ՝ ՌԴ-ի դեմ: Իսկ Մինսկի խմբի ձեւաչափը որեւէ կերպ կապ չունի ԼՂ խնդրի կարգավորման հետ: Այժմ լրիվ նոր գործողություններ նոր դերակատարների կատարմամբ կարող է լինել: Ի դեպ, ԼՂՀ-ն հիմա դարձել է հայկական օլիգարխիական համակարգի կցորդ՛՛:
Աշոտ Մանուչարյանն անդրադարձավ նաև հայ քաղաքական գործիչներին. ՛՛Նրանցից շատերն իրենց դրսեւորումներով Կոնչիտա են. եթե ինչ-որ մեկը չի դարձել, ապա ձգտում է, քանի որ ձգտում են ավելի շատ մարմնական հաճույքներ ստանալ, քան գործ անել: Նրանք առաջնորդվում են՝ ՛՛ես եմ տերը իմ մարմնի, ու գնում եմ իմ կայֆերը ստանալու՛՛ սկզբունքով՛՛։