08-02-2014 18:24

"Փոփոխված օրենքները այնքան էլ վատը չեն, որքան որ դրանք վատ ներկայացվում են…", -Ա. Բաղդասրյանը ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացմանը մասին

 Այսօր ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը` կուսակցության կողմից ստեղծված իրավիճակին նվիրված քննարկման ժամանակ անրադարնալով ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացմանը ասաց. ՙՓոփոխված օրենքները այնքան էլ վատը չեն, որքան որ դրանք վատ ներկայացվում են: Թեև ընդունում եմ, որ կան խնդիրներ, որոնք խնդրահարույց են՚:
Վերևինս նաև տեղեկացրեց, որ նամակ է գրել իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևին՝ առաջիկայում այս խնդիրը քննարկելու համար, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչով կարելի է մեղմացնել օրենքի դրույթները և կազմակերպել, այսպես կոչված, «աշխատանքային ցիվիլ միգրացիա»:
«Ռուսաստանում օրենքի դրույթները մեղմացնելու համար Հայաստանը բոլոր պետական գործիքները պետք է կիրառի, որպեսզի հայ միգրանտների իրավունքները պաշտպանվեն, հատկապես որ Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է՚, -ընդգծեց Ա. Բաղդասարյանն ու ավելացրեց , որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, իսկ շուտով Մաքսային միության անդամ է դառնալու և ինչպես ռուս պաշտոնյաններն են հայտարարում՝ բոլորի համար պետք է գործի լիբերալ ռեժիմ, բայց ստացվում է , որ այս օրենքը բոլորի համար է գործելու: Ուստի Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների անվտանգության խորհուրդների ու պատգամավորների մակարդակով պետք է ձևավորվի մեկ միասնական օրակարգ: ՙ Պետք է գտնվեն լիբերալ լուծումներ, դա անհրաժեշտ է, քանի որ այսօր շատ ռուս գործատուներ հրաժարվում են ուղղակի աշխատանքային պայմանագիր կնքել ու աշխատողին գրանցել՚,-ասաց ՕԵԿ առաջնորդը: Նրա խոքով՝ իր նամակի մեջ էլ տեղեկացրել է, որ մենք ՌԴ քաղաքացու համար Հայաստանի հանրապետության տարածքում որևիցե սահմանափակում չենք կիրառում և չենք էլ կիրառելու: Նման ռեժիմ ռուս գործընկերներն էլ պետք կիրառեն մեզ համար: ՙԻ վերջո, ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում Հայաստանի դարդ ու ցավը չեն մտածում, մենք պետք է ձեռնամուխ լինենք մեր խնդիրների լուծմանը»,- եզրափակեց ԱԱԽ քարտուղարը: