19-04-2014 18:32

«ՕԵԿ-ը ոչ թե դուրս եկավ, այլ հանեցին կոալիցիայից». Արշակ Սադոյան

«ՕԵԿ-ն ի՞նքը որոշեց, թե՞ նրան ստիպեցին, թե՞ նրան ասացին` ձենդ կտրի, թե չէ վատ կլինի, և երբ նա ձայնը չկտրեց կամ քիչ կտրեց, դրանից հետո վատ եղավ», նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հայաստանի հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
Վերջիսնս ընդգծեց, որ մեր երկրում դեռ բավական «տղայական» հարաբերություններ կան նաև իշխանական ոլորտում, մեկը մյուսին ինչ-որ բան է ասում, որը չի անում, հետո պատժում է, որ իր ասածը չի անում: ՕԵԿ-ին հանեցին կոալիցիայից, ոչ թե ՕԵԿ-ը դուրս եկավ: «Արթուր Բաղդասարյանի ունակությունների վրա չի կասկածում՝ նա կարող է օգտվել ստեղծված իրավիճակից: Մեր քաղաքական դաշտը բազարային է, որևէ ուժ, կուսակցություն որևէ գործողություն անելու համար պետք է փող հայթայթի»,- ասաց ԱԺ նախկին պատգամավորը: Անրադառանալով ՀՀ նոր վարչապետին,
Ա. Սադոյանը համոզմունք հայտնեց , որ կառավարության ձևավորման մեջ Հովիկ Աբրահամյանի անձնական շահերը պետք է արտացոլվեն: