Բավ է պառակտվել
10-10-2017 12:59

«Ռեստարտ»՝ Հայաստանի և Իրանի հարաբերություններում

Իրանի գործընկերների հոտ հարաբերություններին «ռեստարտ» տալու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում վարչապետը այցելել է « Արարատ» մարզա-մշակութային համալիր, որտեղ հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների՝ այդ թվում նաև գործարարների հետ:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպման սկզբում Կարապետյանը ներկայացրել է պաշտոնական այցի շրջանակներում բանակցությունների մանրամասներն ու արդյունքները: Նա ընդգծել է, որ Հայաստանը հարևան Իրանի հետ ունի տնտեսական համագործակցություն և առևտրաշրջանառության ծավալների մեծացման մեծ պոտենցյալ, ինչի իրագործման նպատակով էլ արվել են համապատասխան առաջարկներ՝ հաշվի առնելով Հայաստանում առկա տնտեսական ռեժիմներն ու հնարավորությունները:
Կարապետյանն ընդգծել է, որ Իրանի իշխանությունների հետ քննարկվել են տարածաշրջանային համագործակցության հարցեր, և մասնավորապես Հայաստան- Իրան- Թուրքմենստան փոխգործակցությունը:
«Վստահ եմ, որ այս եռակողմ համագործակցությունը մեծապես կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Ընդհանրապես, իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր երկրների հարաբերություններին, համատեղ շարունակել կարողությունները միավորելու աշխատանքները՝ լավ արդյունքներ ունենալու համար», - ընդգծել է Կարապետյանը:
Նա Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչներին առաջարկել է ամուր կամուրջ դառնալ հայ-իրանական հարաբերությունների միջև՝ շահութաբեր բիզնեսներով:
»Համոզված եմ, որ Հայաստանում շահութաբեր ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կան, և մեր կառավարությունը կանգնելու է յուրաքանչյուր բիզնեսի կողքին: Բոլորիդ առաջարկում եմ ապրել երկու տանը՝ այստեղ, և Հայաստանում»,- ասել է Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ մասնավորապես տնտեսության ոլորտում, միտված են բիզնեսի համար հավասար պայմաններ ստեղծելուն:
Վարչապետը հավելել է, որ ընթացիկ տարվա առաջին 8 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 5,5% տնտեսական աճ, այն պարագայում, երբ պետական բյուջեի նախագծով ի սկզբանե կանխատեսվել էր 3,2 % աճ:
«Մենք արձանագրել ենք 21 % արտահանման, 28,6 % ներմուծման աճ և ուրախալի է, որ ներմուծման շուրջ 50 %-ը կապիտալ ներդրումներ են ու միտված են բիզնեսի զարգացմանը, այլ ոչ թե սպառմանը»,- ընդգծել է վարչապետը: