Բավ է պառակտվել
28-11-2016 13:56

Արմեն Աշոտյանը խոսել է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին

Եթե մի բան կարելի է, բոլորին է կարելի: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոոտյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք 2018թ.-ից հետո Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանն է դառնալու:

«Անգելա Մերկելը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ մտադիր է չորրորդ անգամ ընտրվել, դա իհարկե քննարկվեց, սակայն ոչ մի հակասահմանադրական, հակաքաղաքագիտական բան չկա: Եթե ինչ-որ մի բան կարելի է, գլոբալ առումով ենք խոսում, նկատի չունեմ միայն Անգելա Մերկելին կամ Սերժ Սարգսյանին, կարելի է բոլորին»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ ՀՀԿ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններին հաղթելու դեպքում Կարեն Կարապետյանը լինելու է վարչապետի իրենց թեկնածուն: Հանրապետության նախագահը, սակայն, չէր անդրադարձել 2018թ.-ից հետո ստեղծվող իրավիճակին, երբ նախագահի ժամկետի ավարտից հետո Սահմանադրությամբ Կառավարությանը պետք է հրաժարական տա եւ նոր Կառավարություն է ձեւավորվելու: Թե այդ ժամանակ ով է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն, դեռեւս գաղտնի է պահվում: Խոսակցություններ կան, որ այն զբաղեցնելու է Սերժ Սարգսյանը, որն էլ հենց այդ նպատակով նախաձեռնեց Սահմանադրական բարեփոխումները:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում նախագահի պաշտոնը թողնելուց հետո զբաղեցնել ԱԺ նախագահի կամ վարչապետի պաշտոնները: