11-04-2016 10:29

Արցախը կրկին ապացուցեց, որ արժանի է միջազգային ճանաչման. ռուս հրապարակախոս

Ռուս հրապարակախոս, քաղաքական գործիչ Եվգենի Տինյանսկին անդրադարձել է հայ-ադրբեջանական վերջին բախումներին և իր զորակցությունը հայտնել հայ ժողովրդին՝ նշելով որ Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ արժանի է միջազգային ճանաչման:

«Հայաստանն ինձ օտար չէ: Ես երկու տարի աշխատել եմ հայերի հետ: Դոնբասում առաջին զոհը հայ էր` Ռուբեն Ավանեսյան: Ես նրան ճանաչում էի 9 տարի: Նույնիսկ մի քիչ հայերեն եմ խոսում», հոդվածում գրել է հրապարակախոսը:

Եվգենի Տինյանսկին նշել է, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե ով ով է միջազգային արենայում և ավելացրել, որ Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են հավատարիմ մնալ իրենց համար անցանկալիների ոչնչացման քաղաքականությանը, իսկ Հայաստանը և Արցախը կանգնած են տարածաշրջանում թուրքական արշավանքների դեմ:

«Մենք բոլորս Արցախի կռվողներից պետք է օրինակ վերցնենք: Ես մեր հայ ընկերներին ցանկանում եմ երկու հայկական պետականությունների միավորում», նշել է քաղաքական գործիչը: