Բավ է պառակտվել
01-05-2014 12:59

«ԵՄ-ն չի կորցրել ՀՀ-ի հետ համագործակցությունը շարունակելու ցանկությունը».քաղաքագետ

Վերջին օրերին ակտիվացել են քննարկումները կապված Գերմանիայի դեսպանի այն հայտարարության հետ, ըստ որի Հայաստանը դեռ պահպանում է հնարավորություն ստորագրելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, որ կարող է կրել նաև այլ անվանում: Այդ մասին խոսել է նաև Մեծ Բրիտանիայի դեսպանը` նշելով, որ ԵՄ-ն շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու հարցում: Սա հիմք ընդունելով gisher.news-ի թղթակիցը մեկանաբանություններ ստանալու ակնակալիքվ զրուցեց քաղաքագետ Արամ Մանուկյանի հետ: «Սա անակնկալ համարել պետք չէ, քանի որ ԵՄ-ն չի կորցրել տարածաշրջանի երկրների` այդ թվում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու ցանկությունը: Ավելին, ԵՄ-ն կարծում եմ շահագրգռված է նման համաձայնության ձեռքբերմամբ, քանի որ դրանով ըստ էության հնարավորություն է ստանում իր ազդեցությունը տարածել այն երկրի վրա, որը ստորագրում է նմանատիպ համաձայնագիր»,-ընդգծեց քաղաքագետը: Ըստ փերձագետի խոսքի՝ կարելի է ակնկալել, որ փորձ կարվի հայկական կողմի հետ համագործակցության և նման համաձայնագրի կնքմանն ուղղված նոր քայլեր ձեռնարկել: «Իհարկե պետք է նշել, որ այդ առումով Հայաստանը պետք է շտապողական քայլեր չանի: Եթե եվրոպական կողմն հանդես է գալիս նման համաձայնագրի կնքման հնարավորության վերաբերյալ հայտարարությամբ, ապա կարող ենք վստահ լինել, որ նրանք ակնկալում են շահ ունենալ այդպիսի հնարավոր համաձայնագրի կնքումից: Այն կարող է արտահայտվել տարբեր կերպ»,-նշեց Արամ Մանուկյանն ու հավելաց. «Չխորանալով մանրամասների մեջ` վերցնենք օրինակներից մեկը, արդյոք մեզ համար թեկուզ տեսականորեն ձեռնտու կլինի կնքել այնպիսի պայմանագիր, որում ներառված կետերից մեկով` ԵՄ-ում ընդունվող օրենսդրական փոփոխությունները պետք է պարտադիր իրագործման ենթակա լինեն Հայաստանի Հանրապետության համար, այսինքն գերակա լինեն համաձայնագիրը ստորագրող երկրի համար»: Զրուցակիցս նաև օրինակ բերեց Ուկրաինային առաջարկված ասոցացման համաձայնագրը, որի քաղաքական մասում նմանատիպ դրույթներ առկա են, ուստի կարելի է ակնկալել, որ հայկական կողմին առաջարկվող հնարավոր համաձայնագրի մեջ էլ նման տարրեր կարող են ներառված լինել: «Իհարկե այդպիսի համաձայնագիրն ունենում է նաև դրական կողմեր, օրինակ կոռուպցիայի, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցություն և այլն, որոնք հաշվի չառնել չենք կարող»: Եզարափակելով զրույցը քաղաքագետը առաջարկեց սպասել, թե համագործակցության զարգացման ինչ տարբերակներ կարող են առաջարկվել ԵՄ-ի կողմից, նոր միայն կողմնորոշվել դրանց նպատակահարմարության հարցում:

Տաթև Առաքելյան