Բավ է պառակտվել
02-06-2014 13:38

Անաստաս Միկոյանի անունն այսօր ոչինչ չի ասում. Լեհաստանի դեսպան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին նշել է, թե ներկայիս երիտասարդների համար Անաստաս Միկոյանի անունը որևէ բան չի ասում, սակայն նախորդ սերնդի համար այն ստալինյան ֆունկցիոներներից մեկն է:

՛՛Նրա բնութագիրը այնպիսին է, ինչպիսին մենք տեսնում ենք Ստալինին, Բերիային և մյուսներին: Նա ոչնչով չի տարբերվում՛՛,-ասաց դեսպանը:

Ըստ նրա Կատինի ողբերգության մեջ Միկոյանը դեր է ունեցել և նշեց, որ իրենք կարող են ողբերգությանը նվիրված ֆիլմը ցուցադրել Երևանում:

Հարցին, թե այդ առիթով հայ պաշտոնյաններին իրենց մտահոգությունը հայտնե՞լ են, թե ինչպես կարելի է Կատինի ողբերգության մասնակիցներից Միկոյանի արձանը տեղադրել, պատասխանեց. ՛՛Պատմական փաստերը հայ քաղաքական գործիչներին պարզ են ու ակնհայտ, եթե չեմ սխալվում, Միկոյանը բացասական առումով է ընկալվել թե՛ հայկական, թե՛ լեհական պատմության մեջ: Մենք հայ քաղաքական գործիչների հետ այդ մասին չենք խոսում, քանի որ դա հայերի խնդիրն է և Երևանի բնակիչների խնդիրն է: Մի առիթով ասել եմ, որ Երևանի՝ Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների խնդիրն է՝ ում արձանը կանգնեցնել քաղաքում: Իսկ փաստաթղթերը բոլորիս են հայտնի՛՛,-ասաց դեսպանը: