29-04-2014 16:33

«Այս կառավարության հիմնական խնդիրներից մեկը նոր կադրեր գտնելն է».Ալ. Մարկարով

Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ ՀՀ նախկին վարչապետի պաշտոնանկության հիմնական պատճառներն ավելի շատ գտնվում էին ներքաղաքական դաշտում և կային մի քանի օբյեկտիվ պատճառներ, որոնցով նախորդ Կառավարությունը չէր կարող շարունակել իր գործունեությունը:
Ըստ աղաքագետի վարչապետի հրաժարականից հետո 3 սցենարով, կարող էին գնալ ՀՀԿ-ն և ընդդիմությունը. «Առաջին սցենարն, հիմնական դերակատարողի շրջանակում կառավարության ձևավորումն է, երկրորդ սցենար՝ մինիմալ կոալիցիա կամ դրա պահպանում, երրորդ սցենար՝ եթե օրակարգում եղել է լայն կոալիցիայի ձևավորման հարց, փորձել ձևավորել այդ կոալիցիան»,-նշեց Ալեքսանդր Մարկարովը:
Փորձագետի համոզմամբ՝ իրադարձությունների զարգացմանը ընդդիմադիր դաշտի արձագանքը, ցույց տվեց, որ նրանք պատրաստ չէին նման զարգացումներին, կամ նրանք պատրաստ չէին մտնել կառավարություն և հանդես գալ, որպես համագործակցող ուժ:

Նա միաժամանակ նշեց, որ այս կառավարության հիմնական խնդիրներից մեկը նոր կադրեր գտնելն է. «Գուցե հաջորդ ընտրական ցիկլի ժամանակ իրավիճակը փոփոխություն ունենա»,-եզրափակեց բանախոսը: