27-03-2014 11:47

Ադրբեջանի ԱԳՆ-ն ու Ջեյմս Ուորլիքը Twitter-յան «պատերազմ» են սկսել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի Twitter-յան գրառումներն ադրբեջանական կողմի հիստերիայի պատճառ են դարձել, ինչն էլ Twitter-յան «պատերազմի» սկիզբ է դրել:
Ադրբեջանի արտգործնախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին կոչ է արել զգույշ լինել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր արտահայտություններում:
«Հաշվի առնելով այն, որ հակամարտության կարգավորումը զգայուն փուլում է, Ջեյմս Ուորլիքը պետք է զգույշ լինի իր արտահայտություններում՝ կապված հակամարտության կարգավորման հետ: Չէ՞ որ խոսքը միջազգային իրավունքի խախտման մասին է, ինչպես նաև հումանիտար ողբերգության, որի հետ բախվել են ադրբեջանցիները»: Այս մասին twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
Հիշեցնենք, որ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Հաագայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների և ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին: Նա գրել էր, թե Հակամարտությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև է:
«Արդարության վերականգման համար պետք է Հայաստանին ստիպել հարգել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները», - գրում է Էլման Աբդուլլաևը: