11-12-2016 12:50

Առանց դեղերի ճնշումը կարգավորելու երեք միջոց

Ճնշման տատանումները վաղուց արդեն սովորական են դարձել մեր մոլորակի միլիոնավոր բնակիչների համար: Դրանք հաճախակի են դառնում հատկապես աշուն-ձմեռ անկայուն շրջանում: Այս առիթով News.gisher.ru-ն իր ընթերցողներին է ներկայացնում երեք խորհուրդ, որոնք կօգնեն կարգավորել ճնշումը՝ առանց դեղամիջոցների կիրառման:
1.Ավելի լավ է 100 գրամ միս, քան կես կիլոգրամ նրբերշիկ.


Նրբերշիկների տեսակների և երշիկեղենի մեջ պարունակվում են մեծ քանակությամբ ճարպեր, որոնք հարուստ են հագեցած ճարպաթթուներով և թաքնված աղով:
Հագեցած ճարպաթթուները արգելակում են արյան հոսքը, իսկ աղի ավելցուկը խոչնդոտում է օրգանիզմից հեղուկի դուրս բերմանը, ինչն էլ իր հերթին լրացուցիչ ծանրություն է դնում սրտի աշխատանքի վրա և բարձրացնում է ճնշումը:
Իսկ 100 գրամ եփած թռչնամիսը մեզ տալիս է 20 գրամ պրոտեին (սպիտակուց), որն այդքան անհրաժեշտ է սրտի լավ աշխատանքի և անոթների տոնուսի համար: Օրական մեզ անհրաժեշտ է միջինում 60 գրամ սպիտակուց:
2. Շաքարը փոխարինեք դառը շոկոլադով.


Ձմռան շրջանում անոթների համար ցանկալի դիետա է առաջարկում սրտաբան Թամարա Օգիևան.
- Խիստ արգելք դրեք քաղցր, փափուկ բուլկիների վրա:
- Քաղցրավենիքից լավ կլինի նախընտրությունը տալ բնական դառը շոկոլադին և շաքարի փոքր քանակություն պարունակող չրերին, մուրաբաներին ու ջեմերին:
- Ավելի շատ կանաչեղեն օգտագործեք՝ սամիթ, մաղադանոս, հազարի տեսակներ (այսբերգ, չինական, րուկոլլա):
- Մի հրաժարվեք ցիտրուսներից՝ դրանցում շատ հակաօքսիդանտներ են պարունակվում:


- Ձկնամթերքներ օգտագործեք՝ շաբաթական երկու անգամից ոչ պակաս: Ձուկը՝ հատկապես ծովայինը, պարունակում է անոթների առողջության համար այդքան անհրաժեշտ չհագեցած ճարպաթթուներ, որոնք պայքարում են խոլեստերինային կուտակումների (բշտիկների) առաջացման գլխավոր պատճառի՝ անոթների պատերի բորբոքումների դեմ:

3. Հանեք ոտքերի հոգնածությունը, և խուսափոք փորկապություններից.


Ինչպես նշում է երակաբան (ֆլեբոլոգ) Իգոր Սամսոնովը. Ոտքերի հոգնածությունն անցկացնել և երակների տոնուսը բարձրացնել կօգնեն ծովի աղի գործածմամբ ջրային վաննաները: Քնելուց առաջ անպայման ոտքերը պահեք ցնցուղի տակ: Բացի այդ, օրվա ընթացքում հարկավոր է հանգիստ տալ ոտքերին: Աշխատավայրում կարող եք փոքրիկ մերսող-գլանակ սարք ունենալ, որի միջոցով էլ օրվա ընթացքում երկու-երեք անգամ կկարողանաք մերսել Ձեր ոտքերը:
Փորկապությունից խուսափոլու համար էլ ամեն օր հարկավոր է հում միրգ և բանջարեղեններ ուտել, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր, որոնք չեն մարսվում և դուրս բերվելով օրգանիզմից կանխում են փորկապությունը:

Առողջ լինելու համար խուսափեք աղի և կծու ուտեստներից, դրանք ծարավ են առաջացնում ինչն էլ հանգեցնում է երակ-անոթային համակարգի ծանրաբեռնմանը և այտուցների առաջացմանը:
Թույլ մի տվեք, որ փորկապություն առաջանա, քանի որ դա հանգեցնում է երակային ճնշման բարձրացմանը և սրում է անոթային անբավարարությունը: