Բավ է պառակտվել
17-07-2014 12:57

Հայաստանում սրտային հիվանդություններն արդեն սպառնում են 19-22 տարեկան տղանեերին

Հատկապես ամռան այս ամիսներին մարդկանց մոտ ավելանում են ճնշման և սրտի հետ կապված խնդիրները: Սակայն մասնագետները նշում են, որ վերջին տարիներին անկախ եղանակային պայմաններից սրտային հիվանդություններն երիտասարդացել են: Ինչո՞վ է սա պայմանավորված: Ըստ սրտաբան Տիգրան Պողոսյանի դրան նպաստում է մեր կենսակերպը և իհարկե սնունդը: Բժշկի հավաստամամբ հատկապես շոգ եղանակին սրտային հիվանդությունները կարող են սրվել, քանի որ օդի մեջ թթվածնի քանակությունը նվազում է:

Ամռան ամիսներին մարդիկ ակտիվորեն պատրաստվում են հանգստի մեկնել: Սակայն շատ դեպքերում այդ հանգիստը վերածվում է իրական առողջական խնդիրների: Բժիշկը նշում է, որ սրա հիմնական պատճառն այն է, որ հանգստավայրում սովորաբար մարդիկ չարաշահում են սնունդը, ալկոհոլը և իհարկե ծխախոտը: Վերջիններս նպաստում են առողջության անվերադարձ կորստին:
ժիշկները հորդորում են. 45-55 տարեկան տղամարդիկ պետք է ամեն օր, երեկոյան ժամերին մոտ 4 կմ քայլեն: Ցավալի է բայց փաստ, որ այսօր կան տղաներ, ովքեր արդեն 19 տարեկանից ունեն սրտի խնդիրներ: Ի համեմատություն տղամարդկանց, կանանց մոտ սրտային հիվանդությունները հազվադեպ են հանդիպում, քանի որ կանանց օրգանիզմում արտադրվում են հատուկ հորմոններ, որոնք սիրտը պաշտպանում են: Սակայն այս տարվա սկզբից բժիշկները նկատում են կանչերի թվի ավելացում: Սա պայմանավորված է նաև սոցիալապես լարված առօրյայով: Այդուհանդերձ, սրտաբանները մարդկանց մաղթում են բարի հանգիստ և նշում, որ հարկավոր է անընդհատ հեղուկ օգտագործել, այսպիսով կարող ենք խուսափել ջրազրկումից: