Բավ է պառակտվել
26-05-2016 14:48

Քաղցկեղի կանխարգելման 7 ոսկե կանոն

Քաղցկեղով ամեն երրորդ հիվանդը առողջ կլիներ, եթե հետևեր առողջ կենսակերպի մի քանի պարզագույն կանոնի, պնդում է պրոֆեսոր Սանչիա Արանդան Cancer Council Australia-ից: Իրականում քաղցկեղի դեպքերի գրեթե կեսը կանխարգելելի է. շատ մարդկանց մոտ քաղցկեղը զարգանում է նրանց իսկ գործողությունների եւ որոշումների հետեւանքով եւ այն չէր լինի, եթե նրանք ուրիշ կերպ ապրեին:
Ծխելը, ալկոհոլային խմիչքները չարաշահելը եւ նստակյաց կյանքը ռիսկի գործոնների թվում են, որոնք հանգեցնում են ծանրագույն հիվանդությունների զարգացման:
ԱՄՆ-ում վերջերս 130 000 մարդու մասնակցությամբ հետազոտությունները ցույց են տվել, որ ալկոհոլային խմիչքները չափավոր օգտագործող եւ մարմնի առողջ զանգված ունեցող մարդիկ 40 տոկոսով ավելի հազվադեպ են բախվում քաղցկեղի: Քաղցկեղից մահերի գրեթե կեսը չէր լինի, եթե մարդիկ հետեւեին ոսկե կանոնների: Մասնավորապես.
1. հրաժարում ծխելուց
2. առողջ սնունդ
3. մարմնի զանգվածի առողջ ինդեքսի պահպանում (18,5-ից մինչեւ 25)
4. արեւային լոգանքների ընդունման վերահսկողություն
5. ալկոհոլային ըմպելիքների սահմանափակ օգտագործում (օրական երկու չափաբաժնից ոչ ավելի)
6. ֆիզիկական ծանրաբեռնվածություններ (օրական 30 րոպե, շաբաթը 6 օր)
7. բժիշկների մոտ կանոնավոր ստուգումներ տարբեր տեսակի կոշտացումների, խալերի, հազի ի հայտ գալու, քաշի անհասկանալի կորստի, արյունահոսության եւ փքվածության դեպքում:
Գենետիկայից եւ անառողջ կենսակերպից բացի, չարորակ նորագոյացությունների զարգացման կարող են հանգեցնել նաեւ աշխատանքի ծանր պայմանները քիմիկատների մշտական ազդեցության կամ ճառագայթման տեսքով: Ռիսկի լրջագույն գործոններից մեկն է համարվում ճարպակալումը, որը օրգանիզմին ստիպում է ավելի շատ հորմոններ արտադրել, որոնք կայունացնում են քաղցկեղային բջիջների աճը: