Բավ է պառակտվել
31-05-2014 13:03

Պետք է ըմբռնումով մոտենանք սելեկտիվ աբորտներին.սոցիոլոգ

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մասին խոսելով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ զարգացած երկրներում Հայաստանը 21-րդ տեղ է գտնվում աբորտների թվով: Աբորտների թվաքանակը նվազում է, քանի որ կանանց ամուսնությունների թիվն էլ է նվազում: «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն երրորդ աղջիկն ամուսնություն մտնելիս զույգ չունի: Պետք է ըմբռնումով մոտենանք սելեկտիվ աբորտներին, հասկանանք դրա հետևանքները, քանի որ դա բավական լուրջ խնդիր է փոքրաթիվ ազգերի համար»,-նշեց բանախոսը:
Ասուլիսին ներկա հոգեբան Աննա Բադալյանն էլ իր խոսքում նշեց, որ սեռով պայմանավորված աբորտների դիմելիս մարդկային գործոնը պետք է հաշվի առնել. «Դա ասում եմ նրա համար, քանի որ արգանդն ունի հիշողություն: Ընդհատված պտուղի հիշողությունը կրում է նաև նոր ծնվող պտուղը և չի բացառվում, որ հաջորդ երեխան կարող է հոեբանական շեղումներ ու խնդիրներ ունենալ»:
«Հղիության արհեստական ընդհատման ժամանակ կինը պարտադիր պետք է գտնվի բժշկի հսկողության տակ, քանի որ բարդություններ կարող են լինել: Չեն թույլատրվում ինքնուրույն դեղորայքային ընդհատումները»,-ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Անանյանն ու հավելեց. «Դրա համար մենք ընտանիքներին խորհուրդ ենք տալիս նախապես պլանավորել հղիությունը, քանի որ այդպիսով կխուսափեն անցանկալի հղիությունից»: