Բավ է պառակտվել
16-03-2016 15:10

Ռուս գիտնականները քաղցկեղի դեմ դեղամիջոց են մշակում

Հեռավոր Արևելյան Դաշնային համալսարանի գիտնականները նախկինում ծովային սպունգից առանձնացրած պիգմենտ են սինթեզավորել, որը կարող է օգտագործվել նոր հակաքաղցկեղային դեղերի արտադրության զարգացման մեջ: Այս մասին հաղորդել են բուհում: Հետազոտողները գլխավոր ձեռքբերումը համարում են ֆասկապլիզինի ալկալոիդի սինթեզը, որը ծովային սպունգի գունանյութ է հնդիսանում:
«Ֆասկապլիզինը կենսաբանական ակտիվության ամենալայն սպեկտրն ունի` համատեղելով հակավիրուսային հատկություններն ու ցիտոտոքսիկ գործունեությունը այն հակամանրէային, հակասնկային ազդեցություն է թողնում տարբեր տեսակի ուռուցքային բջիջների վրա: Հատկությունների այս փունջը թույլ է տալիս ֆասկապլիզինը վերագրել նոր սերնդի հակաքաղցկեղային դեղամիջոցների խոստումնալից դասին», - նշել է Հեռավոր Արևելյան Դաշնային համալսարանի բնական գիտությունների դպրոցի օրգանական քիմիայի ամբիոնի ավագ դասախոս Մաքսիմ Ժիդկովը:
Ֆասկապլիզինն օժտվաժ է CDK4 ֆերմենտը ճնշելու հատկությամբ, ինչի շնորհիվ չարորակ ուռուցքների բջիջները ավելի արագ են կիսվում:
«Այժմ մենք կենտրոնացած մոդիֆիկացնում ենք ֆասկապլիզինի կառուցվածքը, որպեսզի բարելավենք դրա բուժական ցուցանիշը: Սա շատ հեռանկարային ուղղություն է նոր սերնդի հակաուռուցքային պրեպարատների ստեղծման ոլորտում», - ասել է Ժիդկովը:
Ներկայումս հակաուռուցքային դեղամիջոցների թեկնածուներ բնական միացությունների «In vitro» (սրվակային փուլ) ուսումնասիրությունները գրեթե ավարտված են: Մոտ ապագայում Հեռավոր Արևելյան Դաշնային համալսարանում կսկսվեն «in vivo» ուսումնասիրությունները (կենդանի օրգանիզմների վրա):